Թբիլիսի

Թբիլիսին` Վրաստանի մայրաքաղաքը,  հիմնադրվել է մ.թ.ա. 5-րդ դարում: Թբիլիսին ունի 1.5 մլն բնակչություն, ովքեր ունեն տարբեր մշակույթներ, կրթություն, կրոնական հայացքներ և ազգությունններ: Քաղաքը երեք կողմերից շրջապատված է լեռներով, իսկ Մտկվարի կամ Կուր գետն այն բաժանում է  երկու մասի:

 

Անհրաժեշտ և օգտակար տեղեկատվություն Վրաստանի մասին.

•Ժամանակային գոտին Վրաստանում` GMT + 4

•Կլիման շատ տարբեր է երկրի տարբեր մասերում: Լեռները մեծ դեր են խաղում եղանակի կարգավորման հարցում: Արևմտյան Վրաստանը ավելի խոնավ է, քան արևելյան Վրաստանը: Արևմտյան Վրաստանը ավելի հաճախ աչքի է ընկնում իր ցուրտ ձմեռներով և ձնային առատ տեղումներով:

•Եվրոպայի, ԱՄՆ-ի և շատ այլ երկրների քաղաքացիներին Վրաստան մուտք գործելու համար անհաժեշտ չէ  վիզա և նրանք կարող են այնտեղ գտնվել մոտավորապես 365 օր: Այլ ազգի քաղաքացիների համար վիզաներ կարելի է հիմնականում ստանալ անմիջապես երկրի սահմանին` ինչպես օդային, այնպես էլ ցամաքային անցակետերում, որը կպահանջի մի քանի րոպե, բայց սա կիրառելի չէ երկաթգծային և ջրային անցակետերի համար:

•Բանկոմատները գործում են ինչպես Թբիլիսիում, այնպես էլ այլ քաղաքներում, բայց փոքր քաղաքներում բանկոմատները ոչ միշտ են ընդունում օտարերկրյա քարտեր: Թբիլիսիից մեկնելուց առաջ համոզված եղեք, որ ունեք բավարար փոխանակված գումար: Նաև հաշվի առեք, որ գումարի փոխանակման արժեքները կարող են տարբեր լինել համեմատած մայրաքաղաքի հետ: Դրամ կարող եք փոխանակել նաև բանկերում և փոխանակման կետերում:

•Աբխազիան և Հարավային Օսեթիան Վրաստանից անկախ շրջաններ են: Նրանք չեն վերահսկվում Վրաստանի կառավարության կողմից և շատ անվտանգ չեն այցելության համար:

•Վրաստան զանգահարելու միջազգային կոդը 995-ն  է, և Վրաստան զանգահարելու պայմանները նույնն են, ինչ ցանկացած այլ երկիրի համար: Անհրաժեշտ է հավաքել 00, ապա երկրի կոդը,  հետո` համարը:

•Վրաստան այցելելուց առաջ հատուկ պատվաստումների կարիք չկա:

•WiFi ինտերնետ կապը հասանելի է խոշոր հյուրանոցներում: Ինտերնետ սրճարանները բավական էժան են ու մարդաշատ:

•Վրաստանն օգտագործում են GSM բջջային հեռախոսներ: Այստեղ կան մի շարք բջջային օպերատորներ, որոնք առաջարկում են կանխավճարային SIM քարտեր:

•Ճանապարհորդության ժամանակ ավելի լավ է Ձեզ հետ վերցնեք բառարան կամ ուղեցույց, եթե չգիտեք ռուսերեն կամ վրացերեն:

Ինչպես Երևանից հասնել Թիբիլիսի

Միկրոավտոբուսները Թիբիլիսիում կանգառում են Օրթախալա ավտոկայանում:

Երևանից Թբիլիսի հասնելու համար կան նաև մի քանի ուղիներ: Անվտանգ, հարմարավետ տարբերակներից մեկը գիշերային գնացքից օգտվելն է, որը մեկնում է ամեն օր (յուրաքանչյուր օր Երևանից, կենտ օրերին Թբիլիսիից): Գնացքը մեկնում է Երևանից 22.30-ին Երևանի երկաթուղային կայարանից (մետրոյի Սասունցի Դավիթ կայարան), որը հեռու է մետրոյի Հանրապետության հրապարակ կայանից երեք կանգառով:

Կան երեք դասի տոմսեր: Ամենաէժանն արժե 7950 ՀՀ դրամ (~ 15 եվրո, ~ $ 24), որի դեպքում Ձեզ կտրամադրվի քնելու տեղ վագոնում առանց սենյակի: Դուք կարող եք տեղավորել Ձեր իրերը մահճակալի տակ:

Մյուս դասի տոմսերը արժեն մոտ 12,000 դրամ (24 եվրո, $ 30), այս դեպքում կունենաք մեկ մահճակալ 4 մահճակալ ունեցող սենյակում (2 տեղանոց մահճակալները տեղակայված են կողք կողքի): Հաջորդ դասը ” SV դասն» է, որն ապահովում է մեկ սենյակ երկու մահճակալներով և այն արժե 16,000 AMD (30 եվրո, $ 42):

Գնացքը գնում է դանդաղ, բայց շատ հարմարավետ է: Գնացքում չկան այնպիսի ճոխություններ, ինչպիսիք են ռեստորան, օդափոխիչ և այլն: Տրամադրվում է մաքուր սպիտակեղեն քնելու համար: Շարժվելով Երևանից` գնացքում սովորաբար շատ տոթ է լինում, բայց անցնելով լեռների մոտով` մթնոլորտը դառնում է բավականին հաճելի` կարող եք վայելել զով գիշերվա հմայքը և հանգստանալ:

Ուղևորության ընթացքում ստիպված եք լինելու 3 անգամ արթնանալ, առաջինը Հայաստանի սահմանի անցակետում` ելքի անձնագրային կնիքը ստանալու համար, մյուսը Վրաստան մուտք գործելու սահմանային անցակետում` մուտքի կնիքը ստանալու համար և երրորդը` Վրաստանի մաքսատանը, որտեղ հիմնականում ստուգվում է գինու կամ այլ տեսակի ոգելից խմիչքների առկայությունը, որոնց մուտքը Վրաստան սահմանափակ է (առավելագույնը 1 լիտր կարելի է տեղափոխել մեկ անձի համար):

Դուք կհասնեք Թբիլիսի հաջորդ օրը` 7- 9-ը ընկած ժամանակահատվածում: Գնացքների կայարանից նախապես տաքսի պատվիրելը Ginosi-ի օգնությամբ ցանկալի է, քանի որ տաքսու վարորդները հակված են գանձել մեծ գումար` օգտվելով այն հանգամանքից, որ ուղևորները չգիտեն վրացերեն կամ պարզապես ծանոթ չեն քաղաքին և տաքսու գնարժեքներին:

Եթե Ձեր համար գնացքով գիշերային ուղևորությունը արկածային է, ապա կարող եք օգտվել այլընտրանքային արագ տրանսպորտային միջոցից, այսինքն միկրոավտոբուսից, որոնց կայանատեղին գտնվում է Երևանի “Կիլիկիա” ավտոկայանում (որը տրանս-տարածաշրջանային ավտոկայան է Երևանում): Ուղևորությունը կատարվում է հիմնականում ցերեկվա ժամերին, սովորաբար միկրոավտոբուսները մեկնում են վաղ առավոտյան և հասնում նպատակակետին ժամը 15.00-ին: Սակայն միկրոավտոբուսների մեկնումը կանոնավոր չէ, նրանք շարժվում են անհրաժեշտ քանակությամբ ուղևորներ հավաքվելու դեպքում: 

Թիբիլիսի լեգենդ 

Թբիլիսի անվան հետ կապված շատ լեգենդներ կան։ Լեգենդներից մեկում պատմվում է, որ Թբիլիսիի տարածքը եղել է անտառապատ։ Մի օր թագավորը (ըստ տարբերակներից մեկի` Վախթանգ Գորգասալ) որսորդության ժամանակ կեռնեխ է վիրավորում։ Կեռնեխն ընկնում էջուրը և բուժված դուրս է թռչում ու փախչում որսորդներից։ Այլ տարբերակով` թագավորի բազեն իրեն զոհելով բռնում է փասիանին ու երկուսով ընկնելով ջուրը` եփվում են: Տաք ջուրը բուժիչ հատկություն ուներ, իսկ տարածքը բարենպաստ էր։ Դրանից ոգևորվելով` թագավորը որոշում է քաղաք հիմնել:«Թբիլիսի» բառը ծագել է «թբիլի» — «տաք» (հին վրացերեն տբիլի) և «սի»` «աղբյուրի տակ» բառերից։ Հանքային ջրերի առատության պատճառով քաղաքը կոչվեց Թբիլիսի։ Աշնանն այդ վայրում Գոգիրդի բաղնիքներ կառուցվեցին ու այն Թբիլիսիի համար պատմական վայր դարձավ (վրաց.` աբանոուբանի` აბანოთუბანია — բաղնիքների թաղ)

Թբիլիսին հիմնադրել է Վախթանգ Գորգասալը 5-րդ դարի վերջում։ Սկսած 12-րդ դարից մինչև Հոկտեմբերյան Հեղափոխությունը Թբիլիսիի թվով 47 քաղաքապետերից 45-ը ազգությամբ հայեր են եղել և մինչև 1922 թ. բնակչության գերակշռող մասը հայեր են եղել, աոաջ լինելովվրացիներից, ռուսներից և այլ ազգերից։

Վախթանգ Գորգասալի որդին ու ժառանգը` Դաչի առաջինը (VI դարի սկիզբ) ավարտեց քաղաքի պարսպապատումը, որը տարածվելու էր քաղաքի սահմաններով։ Համաձայն հոր կամքի` Մցխեթի փոխարեն մայրաքաղաքը պետք է դառնար Թբիլիսին։ Թբիլիսիի առաջին բնակիչները հաստատվել են հանքային աղբյուրների թաղամասում (ներկայիս Գորգասալի հրապարակի տարածքը)։ Հին Թբիլիսիի տարածքը զբաղեցրել է հարավ-արելքում Օռտաճալայի պարտեզը, հյուսիս-արևելքում` Կուր գետը, հարավ-արևմուտքում` Թաբորի սարալանջերը, հյուսիս-արևմուտքում` Ծավկիսծղալի (Ծավկի ջուրը)։ IV դարում ընդարձակվեց Թբիլիսիի երկրորդ թաղամասը` Կալա Բարդանը։ Հետագայում քաղաքը զարգանում էր հին Թբիլիսիի և Կալայի շրջանակից դուրս։ Քաղաքի զարգացմանը նպաստում էր բարեխառն կլիման։ Թբիլիսիի միջով էր անցնում նշանակալից առևտրային ճանապարհը։ Այն Կովկասը Ասիային միացնող գլխավոր ճանապարհներից էր։ Թբիլիսին դարձել էր Մերձավոր Արևելքի կենտրոններից մեկը: Հարևան երկրները սկսեցին հետևել քաղաքի ռազմական և տնտեսական աճին։ VI դարավերջին սկսվեց երկարատև պայքար Թբիլիսիի համար։

© http://www.ar-tour.am 2015. All Rights Reserved.