Խոհանոցային տուր. Համեղ Հայաստան


Հայերն ունեն իրենց չափ հին ու ինքնատիպ խոհանոց՝ հարուստ ճաշացանկով: Ճաշատեսակների մեծ մասը մի քանի հազար տարիների պատմություն ունեն և հիմնված են տեղական սննդամթերքների վրա: Հայկական խոհանոցը սերտ կապ է ունեցել տոնածիսական արարողությունների հետ և բացի զուտ սնունդ լինելը շատ ճաշատեսակներ նաև հոգևոր-արարողակարգային նշանակություն են ունեցել: Այս խոհարարական տուրի ընթացքում Հայաստանի տեսարժան վայրեր այցելությունները կհամատեղվեն   հայկական խոհանոցի   հետ ծանոթությամբ, ուտեստների պատրաստման ուսումնասիրությամբ և մասնակցությամբ:

 

Տուրի նպատակը – Խոհարարական տուր

Տուրի տևողությունը –6/7օր

 

Оր I

  • Ժամանում Երևան: Դիմավորում: Տեղափոխում “Զվարթնոց” օդանավակայանից հյուրանոց: Փոքր հանգիստ: Շրջայց Երևանում - այցելություն Մատենադարան, ուր պահպանվում են հայկական հնագույն բաղադրատոմսերով ձեռագրեր: Կոնյակի պատրաստման տեխնոլոգիայի ուսումնասիրություն և հայկական կոնյակների համտես Արարատ կոնյակի գործարանում: Ճաշին թանապուր և հայակակն տոլմայի տեսականի: Ոտքով զբոսանք երեկոյան Երևանով, ընթրիքին՝ հայկական ավանդական ընդունելություն ժողովրդական երգի-պարի համույթի մասնակցությամբ, խաշլամայի համտես:
  • Գ/կ Երևանում:

 

Օր II

  • Նախաճաշ հյուրանոցում /10:00-11:00/
  • Մեկնում Երևանից դեպի Ամբերդ: Խաշի համտես Արագած լեռան գագաթին՝ Քարի լճի մոտ: Վերադարձ Երևան:
  • Գ/կ Երևանում:

 

Օր III

  • Նախաճաշ հյուրանոցում /10:00-11:00/
  • Այց Գառնիի հեթանոսական տաճար: Այցելություն ժայռափոր Գեղարդավանք: Մասնակցություն լավաշի թխման արարողության Գառնիում, խորոված մսի և բանջարեղենի պատրաստում թոնիրում, ծիրանի և թթի օղու, ինչպես նաև գաթայի համտես գյուղացու տանը: Այցելություն Գառնու հեթանոսական տաճար: Վերադարձ Երևան
  • Գ/կ Երևանում:

 

Օր IV

  • Նախաճաշ հյուրանոցում /10:00-11:00/
  • Մեկնում Երևանից: Տուր դեպի Խոր Վիրապ և Նորավանք վանքեր: Հայկական գինեգործության բնօրրան Արենիում գինու հայկական տեսակների համտես: Գիշերակաց տեղացի գինեգործի հյուրատանը:

 

Օր V

Այցելություն Նորատուս, Հայրավանք, Սևանավանք: Սևանա լճի ափամերձ ռեստորանում իշխան և սիգ ձկների, սևանյան խեցգետնից պատրաստված ուտեստների համտես: Ընթիք և գիշերակաց Ծաղկունք հյուրատանը, որը հայտնին է իր ինքնատիպ խոհանոցով: Թոնիրում գառան պատրաստման վարպետության դաս:

 

Օր VI

Տուր դեպի Սանահին և Հաղպատ վանքեր: Մասնակցություն փռում հացի թխման արարողության, ուլի խաշլամայի և տեղական խոտաբույսերից պատրաստված ճաշատեսակների համտես Լոռիում: Տեղական մրգերից պատասրտված օղու համտես: Վերադարձ Երևան:

 

Օր VII

Տուր Էջմիածին և Զվարթնոց: Էջմիածնի քյուֆթա ճաշատեսակի հմատես տեղի ռեստորանում: Ճանապարհում օդանավակայան:

 

© http://www.ar-tour.am 2015. All Rights Reserved.