1 օրյա տուր Երևան – Էջմիածին (Սուրբ Հռիփսիմե – Սուրբ Գայանե – Մայր Տաճար – Մայր Տաճարի թանգարան – Զվարթնոցի տաճարի ավերակներ)


Տուրի նպատակը – Ճանաչողական/հոգևոր

Տուրի տևողությունը – 9 ժամ

Մեկնարկը Երևանից ժամը 09:00

 

 

 

Էջմիածինը հայոց հոգևոր մայրաքաղաքն է, Ամենայն Հայոց կաթողիկոսի նստավայրը, երկրորդ Երուսաղեմը, այն վայրը, ուր երկնքից իջավ հենց Ինքը` Աստծո Միածին Որդին, ու քաղաքը կոչվեց Էջմիածին

618 թ-ին կառուցված Սուրբ Հռիփսիմե եկեղեցում են ամփոփված մասունքները Սուրբ Հռիփսիմեի, ով նահատակվել է հանուն քրիստոնեական հավատքի

630 թ-ին կառուցված Սուրբ Գայանե եկեղեցում ամփոփված են Գայանյանց կույսերի մայրապետ Սուրբ Գայանեի մասունքները

Էջմիածնի Մայր Տաճար – 301 - 303 թթ-ին կառուցված այս տաճարը աշխարհում առաջին պաշտոնական քրիստոնեական եկեղեցին է և կառուցվել է հենց այն տեղում, որը, ըստ Սուրբ Գրիգոր Լուսավորչի տեսիլքի, ցույց է տվել Աստծո Միածին Որդին` Հիսուս Քրիստոսը

Մայր Տաճարի թանգարանում են պահպանվում մի շարք մասունքներ, որոնցից են Սուրբ Գեղարդը, Նոյյան տապանի մի մասնիկը, Մյուռոնի մեծ կաթսան և այլն

Զվարթնոցի տաճարը, որից հիմա միայն ավերակներն են մնացել, կառուցվել է այն տեղում, որտեղ հանդիպել են Տրդատ Գ արքան և Գրիգոր Լուսավորիչ հայրապետը` Խոր վիրապից դուրս գալուց հետո:

Ամբողջ Էջմիածին քաղաքը ներառված է ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության մեջ:

 

  • կանգառ: Այց մայր տաճար Սբ. Էջմիածին
  • կանգառ: Այց Սբ Հռիփսիմե եկեղեցի
  • կանգառ: Այց Սբ Գայանե եկեղեցի
  • կանգառ: Այց Սբ Շողակաթ եկեղեցի 
  • կանգառ: Այց Սբ. Աստվածածին եկեղեցի
  • կանգառ: Զվարթնոցի տաճարը

Վերադարձ Երևան ժամը 18:00

Խմբակային տուր /17անձ/

1 անձի արժեք 5000 դրամ         

 

Արժեքը ներառում է՝

  • Տրանսպորտային ծառայություն
  • Գիդ ուղեկցորդի ծառայություն

 


1 օրյա տուր դեպի Երևան – Գառնիի հեթանոսական տաճար – Գեղարդի վանք – Երևան


 

Տուրի նպատակը – Ճանաչողական/մշակույթային

Տուրի տևողությունը – 9 ժամ

Մեկնարկը Երևանից ժամը 09:00

 

Գառնին միակ հեթանոսական տաճարն է, որ պահպանվել է քիստոնեության ընդունումից հետո:

Գեղարդավանք (13-րդ դար) – Ժայռափոր այս վանքում են երկար տարիներ պահել այն Սուրբ Գեղարդը, որով հռոմեացի զինվորը խոցել է Հիսուս Քրիստոսի կողը: Վանքից բխում է նաև սրբազան աղբյուր: Ներառված է ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության մեջ:

 

  • կանգառ: Այց Գառնի հեթանոսկան տաճար
  • կանգառ: Այց Քարերի սիմֆոնիա
  • կանգառ: Այց Գեղարդավանք/Այրիվանք/

Վերադարձ Երևան ժամը 18:00

Խմբակային տուր /17անձ/

1 անձի արժեք    4000 դրամ              

 

Արժեքը ներառում է՝

  • Տրանսպորտային ծառայություն
  • Գիդ ուղեկցորդի ծառայություն

1 օրյա տուր դեպի Երևան – Խոր վիրապ – Նորավանք – Տաթևի վանք – Երևան


 

Տուրի նպատակը – Ճանաչողական/մշակույթային

Տուրի տևողությունը – 15 ժամ

Մեկնարկը Երևանից ժամը 08:00

 

 

Խոր վիրապի վանքում է գտնվում այն վիրապը` խոր փոսը, որտեղ 13 տարի ճգնել է Հայ Եկեղեցու առաջին հայրապետ Սուրբ Գրիգոր Լուսավորիչը: Այս վանքից է բացվում Արարատի ամենաչքնաղ պատկերը

Նորավանքում կարելի է տեսնել երկհարկ դամբարան-եկեղեցի, որի արտաքին աստիճանները տանում են դեպի երկրորդ հարկի աղոթասրահ, հիանալի բարձրաքանդակներ, որոնցից է Հայր Աստծո առաջին պատկերումը` Մոմիկ ճարտարապետի կողմից, վերջինիս ձեռքով քանդակված խաչքարեր, ինչպես նաև Վայոց ձորի հիասքանչ տեսարաններ…

Տաթևի վանք կհասնեք աշխարհի ամենաերկար շրջադարձելի ճոպանուղիով, վերևից կտեսնեք հայտնի Սատանի կամուրջը և Որոտան գետի խոր կիրճը: Տաթևի վանքում են ամփոփված Սուրբ Պողոս և Պետրոս առաքյալներից մասունքներ, ինչպես նաև այստեղ է թաղված մեծ հոգևորական և մտավորական Սուրբ Գրիգոր Տաթևացին: Տաթևի վանքին կից գործել է Տաթևի հայտնի համալսարանը: Վանքում է գտնվում նաև հայտնի Ճոճվող գավազանը:

 

  • կանգառ: այց Խոր-Վիրապ
  • Այց Արենի գինու գործարան` գինու համտեսի
  • կանգառ: Այց “Նորավանք” վանական համալիր
  • կանգառ: “Տաթևի թևեր” ճոպանուղի
  • կանգառ: Այց գյ. Տաթև` Տաթևի վանական համալիր
  • կանգառ: Սատանի կամուրջ /տաք ջրեր/ 
  • կանգառ: Դիտակետ-Որոտանի կիրճ /հանգստի ժամ/

Վերադարձ Երևան ժամը 23:00

 

Խմբակային տուր /17անձ/

1 անձի արժեքը 8000 դրամ         

Արժեքը չի ներառում ճոպանուղու գումարը:

 Ճոպանուղու մեկ ուղղության արժեքը 3000 դրամ է, երկկողմ ուղղությունը` 4000 դրամ:

 

Արժեքը ներառում է՝
  • Տրանսպորտային ծառայություն
  • Գիդ ուղեկցորդի ծառայություն
 

 

 
 

 


1 օրյա տուր Երևան – Սարդարապատ – Երևան


Տուրի նպատակը – Ճանաչողական

Տուրի տևողությունը – 9 ժամ

Մեկնարկը Երևանից ժամը 08:00

 

 

 

Սարդարապատի հուշահամալիրը կառուցված է այն նույն վայրում, որտեղ 1918 թ. տեղի է ունեցել Սարդարապատի հերոսամարտը, երբ եղեռն տեսած հայ ազգը համախմբվեց և հաղթեց թուրքերին` 6 դար անց վերականգնելով Հայաստանի անկախությունը: Սարդարապատում է գտնվում Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարանը:

Վերադարձ Երևան ժամը 18:00

Խմբակային տուր /17անձ/

1 անձի արժեքը 4000 դրամ        

Արժեքը ներառում է՝

  • Տրանսպորտային ծառայություն
  • Գիդ ուղեկցորդի ծառայություն

1 օրյա տուր Երևան – Սաղմոսավանք – Հովհաննավանք – Տառերի պուրակ – Երևան


 

Տուրի նպատակը – Ճանաչողական

Տուրի տևողությունը  13 ժամ

Մեկնարկը Երևանից ժամը 08:00

 

 

Սաղմոսավանքը վանքային համալիր է Արագածոտնի մարզում, որտեղից բացվում է հիանալի տեսարան դեպի Արա լեռը և Քասաղ գետի կիրճը:

Հովհաննավանքը Սուրբ Հովհաննես Մկրտչի մասունքները պարունակող վանքային համալիր է, որի ամենահին եկեղեցին կառուցվել է 4-րդ դարում: Այս վանքում է գտնվում <<Իմաստուն և հիմար կույսերի առակի>> բարձրաքանդակը:

Տառերի պուրակը ոսկեղենիկ հայոց լեզվի այբուբենին նվիրված վայր է, որտեղ յուրաքանչյուր ոք կարող է գտնել իր և իր սիրելիների անունների սկզբնատառերը և հիանալ Արագած լեռան մաքուր ու զով օդով:

 

  • կանգառ: Այց Սաղմոսավանք
  • կանգառ: Այց Հովհաննավանք
  • կանգառ: Այց Մուղնիի Սբ Գևորգ եկեղեցի
  • կանգառ: Տառերի պուրակ / հանգստի ժամ /

Վերադարձ Երևան ժամը 20:00

Խմբակային տուր /17անձ/

1 անձի արժեքը 5000 դրամ            

Արժեքը ներառում է՝

  • Տրանսպորտային ծառայություն
  • Գիդ ուղեկցորդի ծառայություն 

1 օրյա տուր Երևան – Սանահինի վանք - Հաղպատի վանք – Ախթալայի վանք – Երևան


 

Տուրի նպատակը – Ճանաչողական

Տուրի տևողությունը – 12 ժամ

Մեկնարկը Երևանից ժամը 08:00

 

 

Սանահինի վանքը 10-րդ դարում հիմնադրված վանքային համալիրներից է, որը կառուցվել է 300 տարվա ընթացքում և զարմացնում է իր ամբողջականությամբ: Այստեղ կարելի է տեսնել յուրատեսակ խաչքարեր, առաջին զանգակատունը, ինչպես նաև հայոց մի քանի արքայական տների դամբարանները:

Հաղպատի վանքը ևս, ինչպես Սանահինի վանքը, հիմնադրվել է 10-րդ դարում Աշոտ Գ Ողորմածի և նրա կնոջ` Խոսրովանույշի կողմից, իրենց որդիների` Սմբատի և Գուրգենի (Կյուրիկեի) արևշատության համար: Այս վանքի զանգակատան առջև է թաղված Խոսրովանույշ թագուհին: Այստեղ է անցկացրել իր կյանքի երկրորդ կեսը հայ մեծ աշուղ Սայաթ-Նովան:

Ախթալայի վանքային համալիրը հայտնի է իր յուրատեսակ որմնանկարներով: Աշխարհում և ոչ մի այլ տեղ չի կրկնվում այդքան շատ և այդքան հին որմնանկարներ:

 

  • կանգառ: Հաղպատ` Հաղպատավանք
  • կանգառ: Սանահին` Սանահինի վանական համալիր
  • կանգառ: Աղթալա` Ախթալայի վանք

Վերադարձ Երևան ժամը 20:00

Խմբակային տուր /17անձ/

1 անձի արժեքը 8000 դրամ           

Արժեքը ներառում է՝

  • Տրանսպորտային ծառայություն
  • Գիդ ուղեկցորդի ծառայություն

1 օրյա տուր Երևան – Գյումրի (Ձիթողցոնց տուն, Հ. Շիրազի/Ավ. Իսահակյանի /Մ. Մկրտչյանի տուն-թանգարան) – Հառիճավանք - Երևան


Տուրի նպատակը Ճանաչողական

Տուրի տևողությունը – 12 ժամ

Մեկնարկը Երևանից ժամը 08:00

 

 

Գյումրին Հայաստանի երկրորդ քաղաքն է, որը հասակակից է Երևանին և հիմնադրվել է մ.թ.ա. 8-րդ դարում: Կումայրի-Գյումրին կոչում են <<հայրաքաղաք>>, <<հումորի մայրաքաղաք>>: Այստեղ են ծնվել այնպիսի հայտնի մարդիկ, ինչպիսիք են Հովհաննես Շիրազը, Ավետիք Իսահակյանը, Մհեր Մկրտչյանը և այլք:

Հառիճավանքը Զաքարյանների օրոք կառուցված վանքային հանալիրներից է, որը գտնվում է իր տուֆով հայտնի Արթիկ քաղաքին կից: Այս վանքում կարելի է տեսնել նաև ճգնավորի մատուռը, որն առանձնակի ուշադրության է արժանի:

 

  • կանգառ: Այց Գյումրի
  • կանգառ: Այց Հ.Շիրազի տուն-թանգարան
  • կանգառ: Այց Ավ. Իսահակյանի տուն-թանգարան
  • կանգառ: Այց Մ. Մկրտչյանի տուն-թանգարան
  • կանգառ: Այց Ասլամազյան քույրերի տուն-թանգարան
  • կանգառ: Այց Հառիճավանք  եկեղեցի

Վերադարձ Երևան ժամը 20:00

Խմբակային տուր /17անձ/

1 անձի արժեքը 8.000 դրամ       

Արժեքը ներառում է՝

  • Տրանսպորտային ծառայություն
  • Գիդ ուղեկցորդի ծառայություն

1 օրյա տուր - Երևան – Հայրավանք – Նորատուսի խաչքարեր – Սևանավանք – Երևան


 

Տուրի նպատակը – Ճանաչողական

Տուրի տևողությունը – 13  ժամ

Մեկնարկը Երևանից ժամը 08:00

 

 

Հայրավանքը գտնվում է Սևանա լճի ափին: Այս վանքը կոչում են նաև Մարդաղավնյաց վանք. ասում են, որ երբ Լենկ Թեմուրը ուզում էր գրավել վանքը, ամբողջ տարածաշրջանի հայերը մտնում են եկեղեցի, իսկ երբ մտնում է Լենկ Թեմուրը , այնտեղ ոչ մեկին չի տեսնում: Մինչ այդ վանքի վանահայրը Սուրբ Խաչով հայերին աղավնի էր դարձրել, որոնք էլ թռել-հեռացել էին վանքից` փրկվելով թշնամուց:

Նորատուսի գերեզմանատանն են գտնվում ամենամեծ թվով խաչքարերը` հայկական քրիստոնեական ոգու լավագույն դրսևորումները, որոնք իրենց նմանօրինակը չունեն և ոչ մի այլ երկրում

Սևանավանքը գտնվում է Սևանա թերակղզու վրա, որը նախքան Սևանա լճի մակարդակի իջեցումը կղզի էր: Սևանավանքում է գտնվում Սևանի հայտնի Ամենափրկիչ խաչքարը: Այստեղից հրաշալի տեսարան է բացվում դեպի Հայաստանի մարգարիտ Սևանա լիճը, որն աշխարհի ամենաբարձրադիր քաղցրահամ լճերից մեկն է:

 

  • կանգառ: Հայրավանք եկեղեցի
  • կանգառ: Նորատուսի խաչքարեր
  • կանգառ: Սևանա թերակղզի
  • կանգառ: Սևանա լիճ
  • կանգառ: Սևանավանք

Վերաադարձ Երևան ժամը 21:00

Խմբակային տուր / 17անձ /

1 անձի արժեքը 7.500 դրամ       

 

 

1 օրյա տուր Երևան – Ծաղկաձոր – Սևանավանք – Երևան


 

Տուրի նպատակը – Ճանաչողական

Տուրի տևողությունը – 12 ժամ

Մեկնարկը Երևանից ժամը 08:00

 

Ծաղկաձորը Հայաստանի կարևորագույն հանգստի գոտիներից է, որտեղ հանգստանում և մարզվում են տարվա բոլոր եղանակներին: Թեղենիսի գագաթ տանող ճոպանուղին գրավում է ոչ միայն հայերի, այլ նաև օտարերկրացիների ուշադրությունը: Այս քաղաքում է գտնվում Կեչառիսի հայտնի վանքը, ինչպես նաև Օրբելի եղբայրների տուն-թանգարանը:

 

  • կանգառ: Այցելություն Ծաղկաձոր  Օրբելի եղբայրների տուն թանգարան
  • կանգառ: Կեչառիսի վանական համալիր
  • կանգառ: Ճոպանուղի
  • կանգառ: Սևանավանք

Վերաադարձ Երևան ժամը 20:00

Խմբակային տուր /17անձ/

1 անձի արժեքը 7.500 դրամ      

Արժեքը չի ներառում  Ճոպանողու տոմս

Արժեքը ներառում է՝

  • Տրանսպորտային ծառայություն
  • Թանգարանի մուտքի տոմս
  • Գիդ էքսկուրսավարի ծառայություն

1 օրյա տուր Երևան –Սևանավանք – Հաղարծին – Գոշավանք - Երևան


 

Տուրի նպատակը – Ճանաչողական

Տուրի տևողությունը – 10 ժամ

Մեկնարկը Երևանից ժամը 08:00

 

  • կանգառ:Այց Սևանա լիճ
  • կանգառ: Այց Սևանավանք
  • կանգառ: Այց Գոշավանք
  • կանգառ: Այց Հաղարծնի վանք

Հաղարծնի վանքային համալիրը գտնվում է Դիլիջան քաղաքին մոտ` անտառաշատ մի վայրում: Այս վանքը հիմնադրվել է դեռևս Գրիգոր Լուսավորչի կողմից` 4-րդ դարում` իհարկե առավել բարգավաճելով և մեծանալով միջին դարերում:

Գոշավանքը կրում է հայտնի վարդապես-ուսուցիչ, առակագիր, օրենսգետ, մտավորական Մխիթար Գոշի անունը, ով այստեղ է ծավալել իր գործունեությունը: Նա թաղված է վանքի տարածքում:

 

Վերաադարձ Երևան ժամը 18:00

Խմբակային տուր /17անձ/

1 անձի արժեքը 8.000 դրամ      

 

Արժեքը ներառում է՝

  • Տրանսպորտային ծառայություն
  • Գիդ ուղեկցորդի ծառայություն

 


1 օրյա տուր Երևան – Խոր Վիրապ-Արենու գինու գործարան-Նորավանք-Ջերմուկ-Երևան


 

Տուրի նպատակը – Ճանաչողական

Տուրի տևողությունը – 14 ժամ

Մեկնարկը Երևանից ժամը 08:00

 

Խոր վիրապի վանքում է գտնվում այն վիրապը` խոր փոսը, որտեղ 13 տարի ճգնել է Հայ Եկեղեցու առաջին հայրապետ Սուրբ Գրիգոր Լուսավորիչը: Այս վանքից է բացվում Արարատի ամենաչքնաղ պատկերը:

Արենին Հայաստանի կարևոր գյուղերից է, որտեղ զարգացած է խաղողագործությունը և գինեգործությունը

Նորավանքում կարելի է տեսնել երկհարկ դամբարան-եկեղեցի, որի արտաքին աստիճանները տանում են դեպի երկրորդ հարկի աղոթասրահ, հիանալի բարձրաքանդակներ, որոնցից է Հայր Աստծո առաջին պատկերումը` Մոմիկ ճարտարապետի կողմից, վերջինիս ձեռքով քանդակված խաչքարեր, ինչպես նաև Վայոց ձորի հիասքանչ տեսարաններ…

Ջերմուկը Հայաստանի գեղատեսիլ վայրերից է, որը հայտնի է իր հրաշք և բուժիչ հանքային ջրերով, հանգստյան և առողջարանային համալիրներով, պատմամշակութային հուշարձաններով ու տեսարժան կառույցներով, արկածային տուրիզմի սիրահարներին ձգող բազմաթիվ անդնդախոր ձորերով ու բարձր ժայռերով, քարանձավներով ու որսատեղիներով :

 

  • կանգառ: Այց Խոր Վիրապ
  • կանգառ: Այց  Արենի գինու գործարան`  գինու համտեսի
  • կանգառ: Այց Նորավանք
  • կանգառ: Այց Ջերմուկ/քաղաքային տուր/Կեչուտի ջրամբար/ճոպան

 

Վերադարձ Երևան ժամը 20:00

Խմբակային տուր /17անձ/

1 անձի արժեքը  10000 դրամ          

Արժեքը չի ներառում Ճոպանի տոմսը և ջրամբարի մուտքի տոմսը

 

Արժեքը ներառում է՝

  • Տրանսպորտային ծառայություն
  • Գիդ ուղեկցորդի ծառայություն

 


1 օրյա տուր Երևան –Արենու գինու գործարան-Նորավանք- Տաթև - Խնձորեսկ- Զորաց Քարեր - Երևան


 

Տուրի նպատակը – Ճանաչողական

Տուրի տևողությունը – 15 ժամ

Մեկնարկը Երևանից ժամը 07:00

 

Արենին Հայաստանի կարևոր գյուղերից է, որտեղ զարգացած է խաղողագործությունը և գինեգործությունը: 

Նորավանքում  կարելի է տեսնել երկհարկ դամբարան-եկեղեցի, որի արտաքին աստիճանները տանում են դեպի երկրորդ հարկի աղոթասրահ, հիանալի բարձրաքանդակներ, որոնցից է Հայր Աստծո առաջին պատկերումը` Մոմ իկ ճարտարապետի կողմից, վերջինիս ձեռքով քանդակված խաչքարեր, ինչպես նաև Վայոց ձորի հիասքանչ տեսարաններ…

Տաթևի վանք կհասնեք աշխարհի ամենաերկար շրջադարձելի ճոպանուղիով, վերևից կտեսնեք հայտնի Սատանի կամուրջը և Որոտան գետի խոր կիրճը: Տաթևի վանքում են ամփոփված Սուրբ Պողոս և Պետրոս առաքյալներից մասունքներ, ինչպես նաև այստեղ է թաղված մեծ հոգևորական և մտավորական Սուրբ Գրիգոր Տաթևացին: Տաթևի վանքին կից գործել է Տաթևի հայտնի համալսարանը: Վանքում է գտնվում նաև հայտնի Ճոճվող գավազանը:

Հին Խնձորեսկը` քարանձավային այդ քաղաքը ,  նշանավոր է իր պատմական անցյալով` անթիվ և աննկարագրելի ինքնապաշտպանական մարտերով:  Հին Խնձորեսկը պատմական հուշարձան է և գտնվում է պետության պահպանության ներքո: 2012թ.-ին Խնձորեսկում կառուցվել է 160 մ երկարությամբ եւ 1.5 մ լայնությամբ ճոպանե մետաղական կամուրջ, որը հին ու նոր  Խնձորեսկները միացնում է  միմյանց:

 

  • կանգառ: Այց Արենի գինու գործարան` գինու համտեսի
  • կանգառ: Այց Նորավանք վանական համալիր
  • կանգառ: Տաթևի թևեր ճոպանուղի
  • կանգառ: Այց Տաթևի վանական համալիր
  • կանգառ: Սատանի կամուրջ /տաք ջրեր
  • կանգառԴիտակետ-Որոտանի կիրճ /հանգստի ժամ/
  • կանգառԱյց Հին Խնձորեսկ/ճոճվող կամուրջ, քարանձավային քաղաք/
  • կանգառ: Այց Քարահունջ/ քարերի աստղադիտարան/

Վերադարձ Երևան ժամը 23:00

Խմբակային տուր /17անձ/

1 անձի արժեքը 9500 դրամ           

Արժեքը չի ներառում`

    Տաթևի ճոպանողու տոմսի գումար: Տոմսի արժեքը  մեկ ուղղությունը` 3000 դր, երկկողմանի` 4000 դր

 

Արժեքը ներառում է՝

  • Տրանսպորտային ծառայություն
  • Գիդ ուղեկցորդի ծառայություն

 

 


1 օրյա տուր Երևան


 

Տուրի նպատակը Ճանաչողական/մշակութային

Տուրի տևողությունը – 7 ժամ

Մեկնարկը Երևանից ժամը 09:00

 

Երևանը Հայաստանի Հանրապետության մայրաքաղաքը և ամենամեծ քաղաքն է։ Երևանը աշխարհի հնագույն քաղաքներից մեկն է: Գտնվում է Արարատյան դաշտով հոսող Արաքս գետի վտակ Հրազդան գետի ափին: Բնակչության քանակով ևս Հայաստանի խոշորագույն քաղաքն է: Երևանի անվանումը ծնունդ է առել ուրարտական Էրեբունի ամրոցի անվանումից, որից էլ սկիզբ է առել Երևան քաղաքը։ Երևանը ավելի քան 2.793 տարեկան է։ Մայրաքաղաք է համարվում 1918 թվականից և 14-րդն է Հայաստանի պատմության մեջ:

 

  • կանգառ: Այց Էրեբունի թանգարան/Երևանի պատմ. Թանգ./
  • կանգառ: Այց Ծիծեռնակաբերդ/ Եղեռնի զոհվածների հիշ. Թանգ./
  • կանգառ: Այց Մատենադարան/ Հին ձեռագիր մատյանների պահոց/
  • կանգառ: Այց Կասկադ/ Ժամանակակից արվեստների Քաֆերսճյան թանգ/
  • շրջայց Երևանում

Վերադարձ Երևան ժամը 16:00

Խմբակային տուր /17անձ/

1 անձի արժեքը   5.000 դրամ            

 

Արժեքը չի ներառում`

   Թանգարանային մուտքի տոմսեր

Արժեքը ներառում է՝

  • Տրանսպորտային ծառայություն
  • Գիդ ուղեկցորդի ծառայություն

1 օրյա տուր Երևան – Օշական-Տառերի պուրակ-Ամբերդ-Երևան


Տուրի նպատակը – Ճանաչողական

Տուրի տևողությունը – 13 ժամ

Մեկնարկը Երևանից ժամը 08:00

 

 

Ըստ ավանդության՝ Նոյ նահապետն ու իր ընտանիքը Մասիսի գագաթից իջնելուն պես տեսնում են Օշականը ջրից ազատված և բացականչում են. «Օշ ական», որ նշանակում է «Երանի մեր աչքերին»։  Ըստ Կորյունի՝ Օշականում գտնվում է գերեզմանատուն, որտեղ թաղվում էին քրիստոնեական հավատի համար նահատակվածները։ Օշականում է թաղվել Մեսրոպ Մաշտոցը։ 442թ.-ին նրա գերեզմանի վրա կառուցվել է գմբեթավոր կլոր եկեղեցի։

 

Տառերի պուրակը ոսկեղենիկ հայոց լեզվի այբուբենին նվիրված վայր է, որտեղ յուրաքանչյուր ոք կարող է գտնել իր և իր սիրելիների անունների սկզբնատառերը և հիանալ Արագած լեռան մաքուր ու զով օդով:Հուշարձանը ներառում է հայոց այբուբենի 39 տառերի զարդաքանդակները և հայ մեծերի հուշարձանները։

 

Ամբերդը միջնադարյան բերդաքաղաք և ամրոց է։ Կառուցվել է Xդ. պատմական Արագածոտն գավառում` Բյուրական գյուղից 7կմ հյուսիս, Արագած լեռան հարավային լանջին: Ամբերդ ամրոցը հանդիսանում է միակ պահպանված միջնադարյան բերդը :Պահպանվել են Ամբերդի դղյակի ավերակները, բերդապարիսպը, եկեղեցին, բաղնիքը և մի քանի այլ կառույցների մնացորդներ։ 

 

  • կանգառ: Օշական Մ. Մաշտոցի շիրիմ – դամբարան
  • կանգառ: Տառերի պուրակ
  • կանգառ: Ապարանի “Սուրբ Խաչ”
  • կանգառ:Ամբերդ

 

Վերադարձ Երևան ժամը 21:00

Խմբակային տուր /17անձ/

1 անձի արժեքը 5500 դրամ         

 

 

Արժեքը ներառում է՝

  • Տրանսպորտային ծառայություն
  • Գիդ ուղեկցորդի ծառայություն

 


1 օրյա տուր Երևան – Սաղմոսավանք – Հովհաննավանք – Օշական – Ամբերդ-Երևան


 

Տուրի նպատակը – Ճանաչողական

Տուրի տևողությունը  13 ժամ

Մեկնարկը Երևանից ժամը 08:00

 

 

Սաղմոսավանքը վանքային համալիր է Արագածոտնի մարզում, որտեղից բացվում է հիանալի տեսարան դեպի Արա լեռը և Քասաղ գետի կիրճը:

Հովհաննավանքը Սուրբ Հովհաննես Մկրտչի մասունքները պարունակող վանքային համալիր է, որի ամենահին եկեղեցին կառուցվել է 4-րդ դարում: Այս վանքում է գտնվում <<Իմաստուն և հիմար կույսերի առակի>> բարձրաքանդակը:

Տառերի պուրակը ոսկեղենիկ հայոց լեզվի այբուբենին նվիրված վայր է, որտեղ յուրաքանչյուր ոք կարող է գտնել իր և իր սիրելիների անունների սկզբնատառերը և հիանալ Արագած լեռան մաքուր ու զով օդով:

Ըստ ավանդության՝ Նոյ նահապետն ու իր ընտանիքը Մասիսի գագաթից իջնելուն պես տեսնում են Օշականը ջրից ազատված և բացականչում են. «Օշ ական», որ նշանակում է «Երանի մեր աչքերին»։  Ըստ Կորյունի՝ Օշականում գտնվում է գերեզմանատուն, որտեղ թաղվում էին քրիստոնեական հավատի համար նահատակվածները։ Օշականում է թաղվել Մեսրոպ Մաշտոցը։ 442թ.-ին նրա գերեզմանի վրա կառուցվել է գմբեթավոր կլոր եկեղեցի։

Ամբերդը միջնադարյան բերդաքաղաք և ամրոց է։ Կառուցվել է Xդ. պատմական Արագածոտն գավառում` Բյուրական գյուղից 7կմ հյուսիս, Արագած լեռան հարավային լանջին: Ամբերդ ամրոցը հանդիսանում է միակ պահպանված միջնադարյան բերդը :Պահպանվել են Ամբերդի դղյակի ավերակները, բերդապարիսպը, եկեղեցին, բաղնիքը և մի քանի այլ կառույցների մնացորդներ։

  • կանգառ: Այց  Սաղմոսավանք
  • կանգառ: Այց  Հովհանավանք
  • կանգառ: Այց Օշական
  • կանգառ: Այց Ամբերդ

Վերադարձ Երևան ժամը 20:00

Խմբակային տուր /17անձ/

1 անձի արժեքը 6000 դրամ            

Արժեքը ներառում է՝

  • Տրանսպորտային ծառայություն
  • Գիդ ուղեկցորդի ծառայություն 

© http://www.ar-tour.am 2015. All Rights Reserved.