5 օրյա տուր Հայաստանում Երևան-Էջմիածին-Սարդարապատ-Զվարթնոց-Խոր Վիրապ-Արենի գյուղ-Նորավանք-Տաթև-Զորաց Քարեր-Երևան


Տուրի նպատակը – Ճանաչողական / մշակութային

Տուրի տևողությունը – 4/5 օր

 

Оր I

  • Ժամանում Երևան: Դիմավորում: Տեղափոխում “Զվարթնոց” օդանավակայանից հյուրանոց: Փոքր հանգիստ: 1օրյա տուրը սկսում ենք այցելելեվ Մատենադարան` աշխարհի ամենահին ձեռագրերի պահոցը, այնուհետեև Ծիծեռնակաբերդ` 1915թ. Հայակական ջարդերի հուշահամալիր: Դուք կարող եք ձեր երեկոյան հանգիստը վայելել Օպերայի հարակից վայրի հանգստի գոտում` գեղատեսիլ Կասկադում: Էքսկուրսիա կոնյակի գործարան: Կոնյակի համտես:
  • Գ/կ Երևանում:

 

Օր II

  • Նախաճաշ հյուրանոցում /10:00-11:00/
  • Այց Մայր Աթոռ Սբ Էջմիածին, Աբ Գայանե եկեղեցի, Սբ Հռիփսիմե եկեղեցի, Սարդարապատի հուշահամալիր, Զվարթնոց տաճարի ավերակները: 
  • Գ/կ Երևանում:

 

Օր III

  • Նախաճաշ հյուրանոցում /10:00-11:00/
  • Այց Գառնիի հեթանոսական տաճար: Ք.ա. 3-րդ դարից մինչև Մ.թ.ա. 4-րդ դար Գառնին հանդիսանում էր թագավորների ամառային նստավայրը և այն վայրը, որտեղ տեղակայված էին իրենց զորքերը: Վանքը այնտեղ կառուցվել է Ք.ա. 1-ին դարի երկրորդ կեսին և նվիրվել արևի աստված Միտրային: 301 թ-ին Հայաստանում քրիստոնեության՝ որպես պետական կրոն ընդունումից հետո, այն օգտագործվել է որպես թագավորների ամառանոց:  Գեղարդավանք` Այրիվանք, ուր շուրջ 600 տարի պահվել է  “Աբ Գեղարդը”, որը խոցել էր Հիսուս Քրիստոսի կողը: Գեղարդը իր հիասքանչ վանքերով և դամբարաններով հանդիսանում է բացառապես լավ պահպանված և միջնադարյան հայկական եկեղեցական ճարտարապետության լիարժեք օրինակներից մեկը: Տաճարում կան մեծ թվով եկեղեցիներ և դամբարաններ, որոնց մեծամասնությունը  գտնվում է ժայռերի մեջ: Այնուհետեև ոտքով արշավ դեպի Քարերի սիմֆոնյա, ուր կարող եք նաև համտեսել տեղի քաղցրահամ ձուկը, իսկ մոտակա Գառնի գյուղում ներկա գտնվել կամ մասնակցել “Լավաշի” թխման արարողությանը: Ետվերադարձ Երևան:
  • Գ/կ Երևանում:

 

Օր IV

  • Նախաճաշ հյուրանոցում /10:00-11:00/
  • Այց Խոր վիրապ, որտեղ իր տանջանքներն է կրել հայաստանում քրիստոնեության հիմնադիր Գրիգոր Լուսավորիչը:  Արարատյան դաշտավայր, որտեղից բացվում է գեղեցիկ տեսարան Բիբլիական Արարատ, ուր իջել էր Նոյյան տապանը: Այնուհետեև այց Արենի գինու գործարան` գինու համտեսի: Այնուհետև այց Եղեգնաձորի ամենահայտնի վանական համալիրներից մեկը` Նորավանքը, որը միջնադարյան ճարտարապետության մեծագույն հուշարձաններից մեկն է: 13-14-րդ դարերում վանքը Սյունիքի եպիսկոպոսների նստավայրն էր: Այնուհետև այցելում ենք Տաթևի վանական համալիր,  Տաթևի թևեր ճոպան` աշխարհի ամենաերկար ճոպանը, Որոտանի կիրճ, Դիտակետ/ հանգստի ժամ/բացօթյա ճաշ /, Սատանի կամուրջ ` տաք ջրեր:  Ետվերադարձին այց Զորաց քարեր/Քարահունջ/, որը ավելի հին է, քան Բրիտանիայի Քարահունջը, ըստ պարիս Հերունու հաստատման: Ետվերադարձ Երևան 23: 00:
  • Գ/կ Երևանում:

 

Օր V

  • Տեղափոխում  օդանավակայան: Մեկնում:

2 օրյա տուր Երևան-Խոր Վիրապ-Արենի գյուղ-Նորավանք-Ջերմուկ-Տաթև-Քարահունջ


 

Տուրի նպատակը – Ճանաչողական / մշակութային

Տուրի տևողությունը – 2 օր

 

 

Оր I

  • Մեկնարկ 08:30 – Երևանից
  • Կանգառ` Խոր Վիրապ
  • Կանգառ` Այց գինու համտեսի “ Արենի” գինու գործարան
  • Կանգառ` Այց Նորավանք
  • Կանգառ` Սբ Տրդատ եկեղեցի
  • Կանգառ` Այց ք. Ջերմուկ/ շրցայց քաղաքում
  • Կանգառ` Այց Ջերմուկի գալերեիա/ճոպան
  • Կանգառ` Այց Կեչուտի ջրամբար
  • Կանգառ` Այց Ջրահարսի վարսեր
  • Կանգառ` Այց գ.Գնդեվազի Գնդեվանք
  • Տեղավորում  հյուրանոցում / Ընթրիք  

Օր II

  • Նախաճաշ հյուրանոցում /10:00-11:00/
  • Կանգառ` Այց Զորաց քարեր/Քարահունջ/
  • Կանգառ` Այց Տաթևի ճոպանուղի
  • Կանգառ` Այց Տաթևի վանական համալիր/բացօթյա ճաշ
  • Կանգառ` Այց  Որոտանի կիրճ`դիտակետ/հանգիստ
  • Կանգառ` Այց Սատանի կամուրջ/տաք ջրեր
  • Կանգառ` Այց Շաքիի ջրվեժ

Վերադարձ Երևան 19:00

Խմբակային տուր /17անձ/

1 անձի արժեք    նախաճաշով 27000 դրամ    
1 անձի արժեք երկու անգամյա սննդով 32000 դրամ
1 անձի արժեք երեք անգամյա սննդով 37000 դրամ

Արժեքը չի ներառում ճոպանուղու գումարը:

 Ճոպանուղու մեկ ուղղության արժեքը 3000 դրամ է, երկկողմ ուղղությունը` 4000 դրամ:

 

Արժեքը ներառում է՝

  • Տրանսպորտային ծառայություն
  • Գիդ ուղեկցորդի ծառայություն
  • Հյուրանոցային կացություն

 


2 օրյա տուր Երևան-Տառերի պուրակ – Քոբայր – Սանահին – Հաղպատ – Ախթալա – Ամբերդ- Օշական -Երևան


 

Տուրի նպատակը – Ճանաչողական / մշակութային

Տուրի տևողությունը – 2 օր

 

 

Oր  I

  • Մեկնարկ  Երևանից08:30 
  • Կանգառ` Տառերի պուրակ
  • Կանգառ` Այց Սանահինի վանական համալիր / բացօթյա ճաշ
  • Կանգառ` Այց Հաղպատի վանք
  • Կանգառ` Այց Ախթալա
  • Տեղավորում  հյուրանոցում / Ընթրիք

Oր  II

  • Նախաճաշ հյուրանոցում /10:00-11:00/
  • Կանգառ` Այց Քոբայրավանք
  • Կանգառ` Ապարան/ հանգիստ /
  • Կանգառ` Այց Ամբերդ
  • Կանգառ` Այց Օշական

Վերադարձ Երևան 19:00

 

Տառերի պուրակը ոսկեղենիկ հայոց լեզվի այբուբենին նվիրված վայր է, որտեղ յուրաքանչյուր ոք կարող է գտնել իր և իր սիրելիների անունների սկզբնատառերը և հիանալ Արագած լեռան մաքուր ու զով օդով:

Սանահինի վանքը 10-րդ դարում հիմնադրված վանքային համալիրներից է, որը կառուցվել է 300 տարվա ընթացքում և զարմացնում է իր ամբողջականությամբ: Այստեղ կարելի է տեսնել յուրատեսակ խաչքարեր, առաջին զանգակատունը, ինչպես նաև հայոց մի քանի արքայական տների դամբարանները:

Հաղպատի վանքը ևս, ինչպես Սանահինի վանքը, հիմնադրվել է 10-րդ դարում Աշոտ Գ Ողորմածի և նրա կնոջ` Խոսրովանույշի կողմից, իրենց որդիների` Սմբատի և Գուրգենի (Կյուրիկեի) արևշատության համար: Այս վանքի զանգակատան առջև է թաղված Խոսրովանույշ թագուհին: Այստեղ է անցկացրել իր կյանքի երկրորդ կեսը հայ մեծ աշուղ Սայաթ-Նովան:

Ախթալայի վանքային համալիրը հայտնի է իր յուրատեսակ որմնանկարներով: Աշխարհում և ոչ մի այլ տեղ չի կրկնվում այդքան շատ և այդքան հին որմնանկարներ:

Քոբայրի վանքը գտնվում է ՀՀ Լոռու մարզի Քոբեր գյուղի մոտ, Քոբեր երկաթուղային կայարանից արևմուտք, Դեբեդ գետի ձորալանջին, բարձրադիր ու դժվարամատչելի վայրում։ Քոբայրը հռչակված է իր բարձրարվեստ որմնանկարներով, որոնք զարդարում են նրա 4 շինությունները՝ մեծ եկեղեցին, մատուռ-ավանդատունը, սյունասրահը և զանգակատան տապանատունը։ 

Ամբերդը միջնադարյան բերդաքաղաք և ամրոց է։ Կառուցվել է Xդ. պատմական Արագածոտն գավառում` Բյուրական գյուղից 7կմ հյուսիս, Արագած լեռան հարավային լանջին: Ամբերդ ամրոցը հանդիսանում է միակ պահպանված միջնադարյան բերդը :Պահպանվել են Ամբերդի դղյակի ավերակները, բերդապարիսպը, եկեղեցին, բաղնիքը և մի քանի այլ կառույցների մնացորդներ։ 

Ըստ ավանդության՝ Նոյ նահապետն ու իր ընտանիքը Մասիսի գագաթից իջնելուն պես տեսնում են Օշականը ջրից ազատված և բացականչում են. «Օշ ական», որ նշանակում է «Երանի մեր աչքերին»։  Ըստ Կորյունի՝ Օշականում գտնվում է գերեզմանատուն, որտեղ թաղվում էին քրիստոնեական հավատի համար նահատակվածները։ Օշականում է թաղվել Մեսրոպ Մաշտոցը։ 442թ.-ին նրա գերեզմանի վրա կառուցվել է գմբեթավոր կլոր եկեղեցի։

 

Խմբակային տուր /17անձ/

1 անձի արժեքը      նախաճաշով 27000 դրամ
1 անձի արժեքը 2 անգամյա սննդով 29000 դրամ
1 անձի արժեքը 3 անգամյա սննդով 32000    դրամ                 

 

 

Արժեքը ներառում է՝

  • Տրանսպորտային ծառայություն
  • Գիդ ուղեկցորդի ծառայություն

2 օրյա տուր Երևան(քաղաքային տուր)-Էջմիածին- Էջմիածնի գանձեր թանգարան- Զվարթնոց-Երևան


Տուրի նպատակը – Ճանաչողական / մշակութային/հոգևոր

Տուրի տևողությունը – 2 օր

 

 

Оր I

  • կանգառ` Այցելություն "Էրեբունի" պատմահնագիտական արգելոց-թանգարան
  • կանգառ` Այցելություն Ծիծեռնակաբերդ/ Եղեռնի զոհվածների հիշ. Թանգ./
  • կանգառ`  Այցելություն  Մատենադարան/ Հին ձեռագիր մատյանների պահոց/
  • կանգառ`  Այց Կասկադ/ Ժամանակակից արվեստների “Գաֆեսճյան” թանգ/, զբոսանք քանդակների պուրակում
  • Շրջայց քաղաքում/Ազգային օպերայի և բալետի շենք, Ազատության հրապարակ , Հյուսիսային պողոտա,  Հանրապետության հրապարակ, երգող շատրվաններ

Ճաշ Երևանի էթնիկ  ռեստորաններից մեկում

Վերադարձ  հյուրանոց

 

Օր II

  • Նախաճաշ հյուրանոցում /10:00-11:00/
  • Կանգառ` Այցելություն  մայր տաճար Սբ. Էջմիածին
  • Կանգառ` Այցելություն  Սբ Հռիփսիմե եկեղեցի
  • Կանգառ` Այցելություն Սբ Գայանե եկեղեցի
  • Կանգառ`Այցելություն Սբ Շողակաթ եկեղեցի 
  • Կանգառ` Այցելություն Էջմիածնի գանձեր թանգարան
  • Կանգառ` Այցելություն Զվարթնոց

Վերադարձ Երևան 18:00

Խմբակային տուր /17անձ/

1 անձի արժեք    նախաճաշով 27000 դրամ    
1 անձի արժեք երկու անգամյա սննդով 32000 դրամ
1 անձի արժեք երեք անգամյա սննդով 37000 դրամ

 

Արժեքը ներառում է՝

  • Տրանսպորտային ծառայություն
  • Գիդ ուղեկցորդի ծառայություն
  • Հյուրանոցային կացություն
 

7 Օրյա տուր Երևան-ք. Էջմիածին- Խոր վիրապի վանք – Նորավանք -Տաթևի վանք-ք. Շուշի -ք. Ստեփանակերտ -Նորատուսի խաչքարեր -Սևանավանք - Դիլիջան -Հաղարծնի վանք – Գոշավանք -Օձուն – Հաղպատ – Սանահին – Երևան


 

Տուրի նպատակը – Ճանաչողական / մշակութային/կրոնական

Տուրի տևողությունը –7 օր

 

 

 

1-ին օր` city tour Երևան քաղաքով: Կանգառներ Սուրբ Կաթողիկե, Սուրբ Սարգիս եկեղեցիներում, Մատենադարան, Պատմության թանգարան:

 

2-րդ օր` Երևան – ք. Էջմիածին – Սուրբ Հռիփսիմե եկեղեցի – Սուրբ Գայանե եկեղեցի - Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին – Մայր Տաճարի թանգարան– ճաշ - Զվարթնոց տաճարի ավերակներ – Երևան

 

3-րդ օր` Երևան – Խոր վիրապի վանք – Նորավանք – ճաշ - Տաթևի վանք – ք. Գորիս - գիշերակաց Գորիսի “Միրհավ” հյուրանոցում

 

4-րդ օր` ք. Գորիս - Լեռնայի Ղարաբաղի Հանրապետություն – ք. Շուշի – Շուշիի Սուրբ Ղազանչեցոց եկեղեցի – ք. Ստեփանակերտ – գ, Վանք – ճաշ - Գանձասարի վանք – ք. Ստեփանակերտ (գիշերակաց)

 

5-րդ օր` ք. Ստեփանակերտ – ՀՀ – Զորաց Քարեր -ճաշ - գ. Նորատուս – Նորատուսի խաչքարեր – Սևանավանք - Դիլիջան (գիշերակաց)

 

6-րդ օր` ք. Դիլիջան - Հաղարծնի վանք – Գոշավանք – ճաշ - գիշերակաց “Ավան-Ձորագետ” հյուրանոցում

 

7-րդ օր` Օձուն – Հաղպատ – Սանահին – Երևան


3 օրյա տուր Երևան-Խոր Վիրապի վանք- Նորավանք-Տաթևի վանք-Գանձասար-Ստեփանակերտ-Տիգրանակերտ-Շուշի-Ջերմուկ-Երևան


 

Տուրի նպատակը – Ճանաչողական / մշակութային/հոգևոր

Տուրի տևողությունը – 2 /3 օր

 

Օր I

  • Երթուղու առաջին կանգառը Խոր վիրապի վանքն է` մի սրբավայր, որտեղ իր կյանքի 13 տարին է անցկացրել Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու առաջին հայրապետ Սուրբ Գրիգոր Լուսավորիչը: Այստեղ կտեսնեք այն խուցը, որտեղ ապրել և աղոթել է Սուրբ Հայրապետը տարիներ շարունակ: Այս վիրապից ազատվելուց հետո է նա բժշկել Տրդատ Գ թագավորին, որի օրոք էլ քրիստոնեությունը ընդունվել է Հայաստանում` որպես պետական կրոն, և մեր երկիրը դարձել է աշխարհում առաջին քրիստոնյա պետությունը: Խոր վիրապի վանքը գտնվում է պատմական Արտաշատ քաղաքի բլուրներից մեկի վրա: Հենց այս վանքից է բացվում հավերժական ձյան շերտով ծածկված բիբլիական Արարատ լեռան` աշխարհում ամենագեղեցիկ պատկերը:

 

  • Այնուհետև ճանապարհը կտանի 13-14-րդ դարերի վանական ամենաչքնաղ համալիրներից մեկը` Նորավանք, որը գտնվում է Գնիշիկ գետի կիրճում: Սակայն մինչ վանք հասնելը ճանապարհից կտեսնեք Արենի 1 քարանձավը, որտեղից գտնվել է աշխարհում ամենահին կաշվե կոշիկը, ամենահին գինու հնձանը, ամենահին ուղեղը և այլ կարևոր գտածոներ:  Նորավանքը  կառուցվել է ժամանակի ամենահայտնի ճարտարապետներ Սիրանեսի և Մոմիկի կողմից: Վանքում կան 3 կանգուն եկեղեցիներ և մեկ կիսավեր եկեղեցի: Գլխավոր Սուրբ Ստեփանոս Նախավկա եկեղեցու գավթի արևմտյան մուտքի վրա է գտնվում Հայր Աստծո պատկերը, որն առաջին անգամ կատարվել է հենց այստեղ` Մոմիկ ճարտարապետի կողմից:

 

  • Այցելություն դեպի Տաթևի վանք, ուր կհասնեք աշխարհի ամենաերկար շրջադարձելի ճոպանուղիով, որը, 2010 թ-ի հոկտեմբերի 16-ին բացվելով, գրանցվել է Գինեսի ռեկորդների գրքում: Վանքում են գտնվում Սուրբ Աստվածածին, Սուրբ Գրիգոր եկեղեցիները և Սուրբ Պողոս-Պետրոս գլխավոր եկեղեցին, որից բացվում է մուտքը դեպի Սուրբ Գրիգոր Տաթևացու դամբարանը: Եկեղեցու մոտ կտեսնեք հռչակավոր ճոճվող գավազանը: Վանքի տարածքում է նաև 1-ին դարում Սուրբ Թադևոսի հետ Հայաստան եկած և այստեղ մարտիրոսված Սուրբ Եվարաթեոսի գերեզման-մատուռը: Վերականգնված է միջնադարյան ձիթհանը, որն այցելուներին հնարավորություն է տալիս պատկերացնել, թե ինչպես են դարեր առաջ ձեթ ստացել տարբեր բույսերից: Տաթևի վանքից բացվում է հրաշալի տեսարան դեպի Որոտան գետի կիրճը, որն ամենախորն է մեր երկրում: Այնուհետև մեքենայով կիջնեք <<Սատանի կամուրջ>>, որը բնական կամուրջ է և առաջացել է հազարավոր տարիների ընթացքում հանքային ջրի` ժայռը ճեղքելու արդյունքում:

 

  • Այնուհետև շարունակում եք ճանապարհը դեպի Արցախի (Լեռնային Ղարաբաղի) Հանրապետություն:

Գիշերակացը կլինի Արցախում:

 

Օր II

  • Առավոտյան այցելություն 13-րդ դարի ամենահրաշալի ու խորհրդավոր վանքային համալիրներից մեկը` Գանձասարի վանքը, որի գլխավոր Սուրբ Հովհաննես Մկրտիչ եկեղեցում է թաղված Սուրբ Հովհաննես Մկրտչի գլուխը, կան մասունքներ Սուրբ Գրիգոր Լուսավորչից, նրա թոռ Սուրբ Գրիգորիսիսց, Սուրբ Պանտալիոն բժշկից, Սուրբ Հովհաննես Մկրտչի հայր Զաքարիայից: Այս անչափ զորավոր եկեղեցին կառուցվել է 1216-1238 թվականներին` Հասան-Ջալալյանների տոհմի գահակալության օրոք, իսկ բացումը տեղի է ունեցել 1240 թվականին` Վարդավառի օրը, հետևաբար Վարդավառի օրը համարվում է Գանձասարի վանքի ուխտի օրը:

 

  • Գանձասարից հետո հաջորդ կանգառը կլինի Ստեփանակերտ քաղաքում, որտեղ կայցելեք Ստեփանակերտի թանգարանը, ուր կծանոթանանք արցախյան կենցաղին և արցախյան հերոսամարտի տարբեր դրվագներին: Կայցելեք նաև քաղաքի շուկան, որտեղ բացի համեղ մրգերից և բանջարեղենից, վաճառում են նաև արցախյան հայտնի ժենգյալով հացը, որը պատրաստվում է հենց գնորդների աչքի առջև: կգնանք Ամարաս` վանք-ամրոց, որը հիմնադրվել է դեռևս Սուրբ Գրիգորիսի օրոք, ում մարմինն ամփոփված է հենց եկեղեցում: Այստեղ է 4-րդ դարում Սուրբ Մեսրոպ Մաշտոցը հիմնադրել Արցախի առաջին դպրոցը: 

 

գիշերակաց կունենանք Արցախում:

 

Օր III

  • Առավոտյան կայցելեք Տիգրան Մեծի կողմից մ.թ.ա. I դարում հիմնադրված պատմական Արցախյան Տիգրանակերտը, որը մեկն է արքային արքայի հիմնադրած Տիգրանակերտ անունը կրող քաղաքներից: Այստեղ կտեսնեք քաղաքի` հսկայական մեծության քարերով կառուցված պարիսպը, պեղումների ընթացքում բացված բազիլիկ եկեղեցին, ինչպես նաև թանգարանը, որտեղ պահվում են պեղումներից հայտնաբերված շատ ու շատ նյութեր: Կայցելեք նաև Ասկերանի Մայրաբերդը, որը, կառուցված լինելով 18-րդ դարում, մեծամասամբ կանգուն է մինչ օրս:

 

  • Շարունակելով ճանապարհը` կհասնենք Շուշի, որտեղ կայցելենք Շուշիի Սուրբ Ամենափրկիչ Ղազանչեցոց եկեղեցին, Սուրբ Հովհաննես Մկրտիչ եկեղեցին (Կանաչ ժամ), ինչպես նաև Շուշիի բերդը: Կկանգնենք նաև այն հաղթական տանկի մոտ, որը առաջինը մտավ Շուշի և հիմք հանդիսացավ ինչպես քաղաքի, այնպես էլ ողջ Լեռնային Ղարաբաղի ազատագրման համար:

 

  • Հրաժեշտ տալով այս հաղթական հողին` կվերադառնաք ՀՀ, ուր կայցելեք Ջերմուկ քաղաքը: Հանքային ջրերով, մաքուր օդով և հրաշալի բնությամբ օժտված  եզակի այս վայրը ձեզ կտանի հեքիաթային մի աշխարհ, որտեղ և գտնվում է Ջրահարսի վարսեր կոչված գեղեցիկ ջրվեժը, հանքային ջրերի Գալերեան և վերջինիս մոտ գտնվող Ֆիդայիների այգին: Այս ամենը տեսնելուց հետո, լի տպավորություններով` կվերադառնաք Երևան:

 


8 օրյա տուր Երևան-Էջմիածին-Գառնի-Գեղարդ-Սևան- Նորատուս-Հաղարծին-Գոշավանք-Ջերմուկ-Զորաց Քարեր-Տաթև-Հին Խնձորեսկ- Նորավանք-Արենի Գյուղ- Խոր Վիրապ-Երևան


Տուրի նպատակը – դասական / մշակութային/հոգևոր

Տուրի տևողությունը – 8 օր

Оր I
  • Ժամանում Երևան: Դիմավորում: Տեղափոխում “Զվարթնոց” օդանավակայանից հյուրանոց: Փոքր հանգիստ:1օրյա տուրը սկսում ենք այցելելեվ Մատենադարան` աշխարհի ամենահին ձեռագրերի պահոցը, այնուհետեև Ծիծեռնակաբերդ` 1915թ. Հայակական ջարդերի հուշահամալիր: Դուք կարող եք ձեր երեկոյան հանգիստը վայելել Օպերայի հարակից վայրի հանգստի գոտում` գեղատեսիլ Կասկադում: Էքսկուրսիա կոնյակի գործարան: Կոնյակի համտես: Այցելություն Վերնիսաժ, որտեղ կարելի է ձեռք բերել կիրառական արվեստի նմուշներ փայտից, քարից, արծաթից և այլ նյութերից, հուշանվերներ, զարդեր:
  • Գ/կ Երևանում:

 

Օր II

  • Նախաճաշ հյուրանոցում 
  • Այց Մայր Աթոռ Սբ Էջմիածին, Աբ Գայանե եկեղեցի, Սբ Հռիփսիմե եկեղեցի, Էջմիածնի  գանձեր  թանգարան, Սարդարապատի հուշահամալիր, Զվարթնոց տաճար: 
  • Գ/կ Երևանում:

 

Օր III

  • Նախաճաշ հյուրանոցում
  • Այց Գառնիի հեթանոսական տաճար: Ք.ա. 3-րդ դարից մինչև Մ.թ.ա. 4-րդ դար Գառնին հանդիսանում էր թագավորների ամառային նստավայրը և այն վայրը, որտեղ տեղակայված էին իրենց զորքերը: Վանքը այնտեղ կառուցվել է Ք.ա. 1-ին դարի երկրորդ կեսին և նվիրվել արևի աստված Միտրային: 301 թ-ին Հայաստանում քրիստոնեության՝ որպես պետական կրոն ընդունումից հետո, այն օգտագործվել է որպես թագավորների ամառանոց:  Գեղարդավանք` Այրիվանք, ուր շուրջ 600 տարի պահվել է  “Աբ Գեղարդը”, որը խոցել էր Հիսուս Քրիստոսի կողը: Գեղարդը իր հիասքանչ վանքերով և դամբարաններով հանդիսանում է բացառապես լավ պահպանված և միջնադարյան հայկական եկեղեցական ճարտարապետության լիարժեք օրինակներից մեկը: Տաճարում կան մեծ թվով եկեղեցիներ և դամբարաններ, որոնց մեծամասնությունը  գտնվում է ժայռերի մեջ: Այնուհետեև ոտքով արշավ դեպի Քարերի սիմֆոնյա, ուր կարող եք նաև համտեսել տեղի քաղցրահամ ձուկը, իսկ մոտակա Գառնի գյուղում ներկա գտնվել կամ մասնակցել “Լավաշի” թխման արարողությանը: Տեղափոխում  Գեղարքունիքի  մարզ: Ճամփորդություն Սևանա լճով: 
  • Այց Սևանավանք: Այցելություն Սևանա լճի ափին գտնվող Iգյուղ, որը հայտնի է իր  գերեզմանատնով, որտեղ կան 9-17(18) դարերին թվագրվող բազմաթիվ յուրօրինակ ու չկրկնվող խաչքարեր: ։ Նորատուսը համարվում է խաչքարերի անտառ, յուրահատուկ բացօթյա թանգարան, խաչքարային արվեստի գործերի եզակի հավաքածու:
  • Մեկնում Դիլիջան, գիշերակաց Դիլիջանում

 

Օր  IV

  • Նախաճաշ հյուրանոցում
  • Այց   միջնադարյան վանական համալիր Հաղարծին: 
  • Էքսկուրսիա Գոշավանք  (XIII), որը  հիմնադրվել է միջնադարի նշանավոր հոգևոր գիտնական, առակագիր և իրավագետ Մխիթար Գոշի կողմից:  Գոշավանքը եղել է միջնադարի հոգևոր մշակույթի և գրչության խոշորագույն մշակութային կենտրոններից մեկը: 
  • Քայլք դեպի  Պարզ լիճ: Հանգիստ
  • Մեկնում Վայոց Ձոր: Գիշերակաց

 

Օր  V

  • Նախաճաշ  հյուրանոցում
  • Շրջայց Ջերմուկ քաղաքում: Այցելություն ջրահարսի վարսեր, գալերեա, Կեչուտի ջրամբար
  • Այց Զորաց քարեր/Քարահունջ/, որը ավելի հին է, քան Բրիտանիայի Քարահունջը, ըստ Պարիս Հերունու հաստատման: Զորաց Քարեր մեգալիթյան հուշարձանը,  լինելով առանձնահատուկ և եզակի, որոշակի դասավորությամբ, ուղղահայաց կանգնեցված հարյուրավոր քարերի մի համալիր է, տեղավորված 3 հեկտարից ավել տարածության վրա:
  • Մեկնում Գորիս:Գիշերակաց

 

Օր  VI

  • Նախաճաշ  հյուրանոցում
  •  Այնուհետև այցելում ենք Տաթևի վանական համալիր,  Տաթևի թևեր ճոպան` աշխարհի ամենաերկար ճոպանը, Որոտանի կիրճ, Դիտակետ/ հանգստի ժամ/բացօթյա ճաշ /, Սատանի կամուրջ ` տաք ջրեր: Ժայռերից հոսող  հանքային ջրերը  ներկել են  կիճը  վարդագույն և դեղնա-կանաչավուն գույներով,  տալով բնության  այդ  գողտրիկ  անկյանը  հեքիաթային  տեսք:  Բացօթյա հանգիստ
  • Այց հին Խնձորեսկ, որը  3 կմ  ձգվող  Քարանձավային ժայռափոր  քաղաք  է  :  Այց ճոճվող  կամուրջ:
  • Վերադարձ  Գորիս: Գիշերակաց

 

Օր  VII

  • Նախաճաշ  հյուրանոցում
  • Այց Շաքիի ջրվեժ
  • Այնուհետև այց Եղեգնաձորի ամենահայտնի վանական համալիրներից մեկը` Նորավանքը, որը միջնադարյան ճարտարապետության մեծագույն հուշարձաններից մեկն է: 13-14-րդ դարերում վանքը Սյունիքի եպիսկոպոսների նստավայրն էր:
  • Այնուհետեև այց Արենի գինու գործարան` գինու համտեսի: 
  • Այց Խոր վիրապ, որտեղ բանտարկված է եղել  և   իր տանջանքներն է կրել հայաստանում քրիստոնեության հիմնադիր Գրիգոր Լուսավորիչը:  Արարատյան դաշտավայրից  բացվում է գեղեցիկ տեսարան Բիբլիական Արարատ, ուր իջել էր Նոյյան տապանը
  • Վերադարձ Երևան: Գիշերակաց

Օր  VIII

  • Տեղափոխում  օդանավակայան: Մեկնում:

 

 


9 օրյա տուր Երևան-Էջմիածին-Զվարթնոց-Գառնի-Գեղարդ-Խոր Վիրապ-Նորավանք-Տաթև-Սևան-Սևանավանք-Հաղարծին-Գոշավանք-Կեչառիս-Հովհաննավանք-Սանահին-Հաղպատ-Ախթալա-Սաղմոսավանք-Ամբերդ-Օշական-Երևան


Տուրի նպատակը –  հոգևոր

Տուրի տևողությունը – 9 օր

Оր I
Շրջայց Երևանում
  • Ժամանում Երևան: Դիմավորում: Տեղափոխում “Զվարթնոց” օդանավակայանից հյուրանոց: Փոքր հանգիստ: Այցելությություն Երևան քաղաքի եկեղեցիներ` Սբ Հովհաննես, Սբ Զորավոր, Սբ Կաթողիկե, Սբ Սարգիս,  Սբ  Գրիգոր  Լուսավորիչ (Հայաստանում քրիստոնեության 1700 ամյակի կապակցությամբ Երևանում կառուցվեց ՍԲ Գրիգոր Լուսավորիչ  եկեղեցին): 
  • Գ/կ Երևանում:

 

Օր II

Էջմիածին-Սբ Գայանե-Սբ Հռիփսիմե-Էջմիածնի գանձեր թանգարան- Սարդարապատի հուշահամալիր-Զվարթնոց

  • Նախաճաշ հյուրանոցում 
  • Այց Մայր Աթոռ Սբ Էջմիածին, Աբ Գայանե եկեղեցի, Սբ Հռիփսիմե եկեղեցի, Էջմիածնի  գանձեր  թանգարան, Սարդարապատի հուշահամալիր, Զվարթնոց տաճար: 
  • Գ/կ Երևանում:

 

Օր III

Մատենադարան-Գառնի-Գեղարդ

  • Նախաճաշ հյուրանոցում
  • Այց Մատենադարան` աշխարհի ամենահին ձեռագրերի պահոցը:
  • Այց Գառնիի հեթանոսական տաճար: Ք.ա. 3-րդ դարից մինչև Մ.թ.ա. 4-րդ դար Գառնին հանդիսանում էր թագավորների ամառային նստավայրը և այն վայրը, որտեղ տեղակայված էին իրենց զորքերը: Վանքը այնտեղ կառուցվել է Ք.ա. 1-ին դարի երկրորդ կեսին և նվիրվել արևի աստված Միտրային: 301 թ-ին Հայաստանում քրիստոնեության՝ որպես պետական կրոն ընդունումից հետո, այն օգտագործվել է որպես թագավորների ամառանոց:  Գեղարդավանք` Այրիվանք, ուր շուրջ 600 տարի պահվել է  “Աբ Գեղարդը”, որը խոցել էր Հիսուս Քրիստոսի կողը: Գեղարդը իր հիասքանչ վանքերով և դամբարաններով հանդիսանում է բացառապես լավ պահպանված և միջնադարյան հայկական եկեղեցական ճարտարապետության լիարժեք օրինակներից մեկը: Տաճարում կան մեծ թվով եկեղեցիներ և դամբարաններ, որոնց մեծամասնությունը  գտնվում է ժայռերի մեջ: Այնուհետեև ոտքով արշավ դեպի Քարերի սիմֆոնյա, ուր կարող եք նաև համտեսել տեղի քաղցրահամ ձուկը, իսկ մոտակա Գառնի գյուղում ներկա գտնվել կամ մասնակցել “Լավաշի” թխման արարողությանը: 
  • Գ/կ Երևանում:

 

Օր  IV

Խոր Վիրապ-Նորավանք-Տաթև-Երևան

  • Նախաճաշ հյուրանոցում
  • Այց Խոր վիրապ, որտեղ բանտարկված է եղել  և   իր տանջանքներն է կրել հայաստանում քրիստոնեության հիմնադիր Գրիգոր Լուսավորիչը:  Արարատյան դաշտավայրից  բացվում է գեղեցիկ տեսարան Բիբլիական Արարատ, ուր իջել էր Նոյյան տապանը:
  • Այնուհետև այց Եղեգնաձորի ամենահայտնի վանական համալիրներից մեկը` Նորավանքը, որը միջնադարյան ճարտարապետության մեծագույն հուշարձաններից մեկն է: 13-14-րդ դարերում վանքը Սյունիքի եպիսկոպոսների նստավայրն էր: Սակայն մինչ վանք հասնելը ճանապարհից կտեսնեք Արենի 1 քարանձավը, որտեղից գտնվել է աշխարհում ամենահին կաշվե կոշիկը, ամենահին գինու հնձանը, ամենահին ուղեղը և այլ կարևոր գտածոներ:  Նորավանքը  կառուցվել է ժամանակի ամենահայտնի ճարտարապետներ Սիրանեսի և Մոմիկի կողմից: Վանքում կան 3 կանգուն եկեղեցիներ և մեկ կիսավեր եկեղեցի: Գլխավոր Սուրբ Ստեփանոս Նախավկա եկեղեցու գավթի արևմտյան մուտքի վրա է գտնվում Հայր Աստծո պատկերը, որն առաջին անգամ կատարվել է հենց այստեղ` Մոմիկ ճարտարապետի կողմից:
  • Այցելություն դեպի Տաթևի վանք, ուր կհասնեք աշխարհի ամենաերկար շրջադարձելի ճոպանուղիով, որը, 2010 թ-ի հոկտեմբերի 16-ին բացվելով, գրանցվել է Գինեսի ռեկորդների գրքում: Վանքում են գտնվում Սուրբ Աստվածածին, Սուրբ Գրիգոր եկեղեցիները և Սուրբ Պողոս-Պետրոս գլխավոր եկեղեցին, որից բացվում է մուտքը դեպի Սուրբ Գրիգոր Տաթևացու դամբարանը: Եկեղեցու մոտ կտեսնեք հռչակավոր ճոճվող գավազանը: Վանքի տարածքում է նաև 1-ին դարում Սուրբ Թադևոսի հետ Հայաստան եկած և այստեղ մարտիրոսված Սուրբ Եվարաթեոսի գերեզման-մատուռը: Վերականգնված է միջնադարյան ձիթհանը, որն այցելուներին հնարավորություն է տալիս պատկերացնել, թե ինչպես են դարեր առաջ ձեթ ստացել տարբեր բույսերից: Տաթևի վանքից բացվում է հրաշալի տեսարան դեպի Որոտան գետի կիրճը, որն ամենախորն է մեր երկրում: Այնուհետև մեքենայով կիջնեք <<Սատանի կամուրջ>>, որը բնական կամուրջ է և առաջացել է հազարավոր տարիների ընթացքում հանքային ջրի` ժայռը ճեղքելու արդյունքում: Ժայռերից հոսող  հանքային ջրերը  ներկել են  կիճը  վարդագույն և դեղնա-կանաչավուն գույներով,  տալով բնության  այդ  գողտրիկ  անկյանը  հեքիաթային  տեսք:  Բացօթյա հանգիստ
  • Գ/կ Երևանում:

 

Օր  V

Սևան-Սևանավանք- Հաղարծին- Գոշավանք-Կեչառիս-Երևան

  • Նախաճաշ  հյուրանոցում
  • Այցելություն Գեղարքունիքի մարզ` Հայաստանի մարգարիտ կապուտաչյա  Սևան: Սևանավանքը գտնվում է Սևանա թերակղզու վրա, որը նախքան Սևանա լճի մակարդակի իջեցումը կղզի էր: Սևանավանքում է գտնվում Սևանի հայտնի Ամենափրկիչ խաչքարը: Այստեղից հրաշալի տեսարան է բացվում դեպի Հայաստանի մարգարիտ Սևանա լիճը, որն աշխարհի ամենաբարձրադիր քաղցրահամ լճերից մեկն է:
  • Այցելություն Հաղարծին
  • Այցելություն  Գոշավանք, որը կրում է հայտնի վարդապես-ուսուցիչ, առակագիր, օրենսգետ, մտավորական Մխիթար Գոշի անունը, ով այստեղ է ծավալել իր գործունեությունը: Նա թաղված է վանքի տարածքում:
  • Այցելություն հիանալի քաղաք - հանգստավայր Ծաղկաձոր: Այցելություն Կեչառիս վանական համալիր, որը XII-XIII դարերում  ունեցել է հոգևոր դպրոց և  եղել  է  խոշոր հոգևոր կենտրոն Հայաստանում:
  • Գ/կ Երևանում:

 

Օր  VI

Հովհաննավանք-Սանահին-Հաղպատ-Ախթալա-Ալավերդի

  • Նախաճաշ  հյուրանոցում
  • Այցելություն Հովհաննավանք, որը  Սուրբ Հովհաննես Մկրտչի մասունքները պարունակող վանքային համալիր է, որի ամենահին եկեղեցին կառուցվել է 4-րդ դարում: Այս վանքում է գտնվում <<Իմաստուն և հիմար կույսերի առակի>> բարձրաքանդակը:
  • Այցելություն Սանահինի վանք, որը 10-րդ դարում հիմնադրված վանքային համալիրներից է, որը կառուցվել է 300 տարվա ընթացքում և զարմացնում է իր ամբողջականությամբ: Այստեղ կարելի է տեսնել յուրատեսակ խաչքարեր, առաջին զանգակատունը, ինչպես նաև հայոց մի քանի արքայական տների դամբարանները:
  • Այցելություն Հաղպատի վանք, որը ևս, ինչպես Սանահինի վանքը, հիմնադրվել է 10-րդ դարում Աշոտ Գ Ողորմածի և նրա կնոջ` Խոսրովանույշի կողմից, իրենց որդիների` Սմբատի և Գուրգենի (Կյուրիկեի) արևշատության համար: Այս վանքի զանգակատան առջև է թաղված Խոսրովանույշ թագուհին: Այստեղ է անցկացրել իր կյանքի երկրորդ կեսը հայ մեծ աշուղ Սայաթ-Նովան:
  • Այցելություն Ախթալայի վանքային համալիր, որը հայտնի է իր յուրատեսակ որմնանկարներով: Աշխարհում և ոչ մի այլ տեղ չի կրկնվում այդքան շատ և այդքան հին որմնանկարներ:
  • Գ/կ  Ալավերդում:

 

Օր  VII

Ամբերդ-Օշական-Սաղմոսավանք-Երևան

  • Նախաճաշ  հյուրանոցում
  • Այցելություն Ամբերդ,  որը միջնադարյան բերդաքաղաք և ամրոց է։ Կառուցվել է Xդ. պատմական Արագածոտն գավառում` Բյուրական գյուղից 7կմ հյուսիս, Արագած լեռան հարավային լանջին: Ամբերդ ամրոցը հանդիսանում է միակ պահպանված միջնադարյան բերդը :Պահպանվել են Ամբերդի դղյակի ավերակները, բերդապարիսպը, եկեղեցին, բաղնիքը և մի քանի այլ կառույցների մնացորդներ։ 
  • Ըստ ավանդության՝ Նոյ նահապետն ու իր ընտանիքը Մասիսի գագաթից իջնելուն պես տեսնում են Օշականը ջրից ազատված և բացականչում են. «Օշ ական», որ նշանակում է «Երանի մեր աչքերին»։  Ըստ Կորյունի՝ Օշականում գտնվում է գերեզմանատուն, որտեղ թաղվում էին քրիստոնեական հավատի համար նահատակվածները։ Օշականում է թաղվել Մեսրոպ Մաշտոցը։ 442թ.-ին նրա գերեզմանի վրա կառուցվել է գմբեթավոր կլոր եկեղեցի։

  • Այցելություն  Սաղմոսավանք, որը  վանքային համալիր  է  Արագածոտնի մարզում, որտեղից բացվում է հիանալի տեսարան դեպի Արա լեռը և Քասաղ գետի կիրճը:

  • Գ/կ Երևանում:

 

Օր  VIII

Երևան-Գյումրի-Նորատուս-Երևան

  • Նախաճաշ  հյուրանոցում
  • Շրջայց Գյումրի: Գյումրիի Սբ Աստվածածին եկեղեցի:
  • Այցելություն Սևանա լճի ափին գտնվող Նորատուս գյուղ, որը հայտնի է իր  գերեզմանատնով, որտեղ կան 9-17(18) դարերին թվագրվող բազմաթիվ յուրօրինակ ու չկրկնվող խաչքարեր: ։ Նորատուսը համարվում է խաչքարերի անտառ, յուրահատուկ բացօթյա թանգարան, խաչքարային արվեստի գործերի եզակի հավաքածու:Նորատուսի խաչքարեր
  • Գ/կ Երևանում:

 

Օր IX

  • Տեղափոխում  օդանավակայան: Մեկնում:

Ծանոթագրություն . Առաջին և վերջին օրերի էքսկուրսիոն ծրագիրը կախված է հյուրերի ժամանման և մեկնման ժամանակից:

 

Գումարի մեջ ներառված է 

  • տեղափոխում օդանավակայան-հյուրանոց-օդանավակայան
  • տեղավորում հյուրանոցում
  • թանգարաններում մուտքի տոմսի արժեք
  • էքսկուրսիաների ժամանակ տրանսպորտի ապահովում
  • բարձրակարգ գիդ-էքսկուրսավարի ծառայություն

 

Գումարի մեջ ներառված չէ 

ճոպանուղու արժեք

 


6 օրյա տուր Հայաստանում Երևան-Էջմիածին-Սարդարապատ-Զվարթնոց-Խոր Վիրապ-Արենի գյուղ-Նորավանք-Տաթև-Զորաց Քարեր-Երևան


6 օրյա տուր Հայաստանում Երևան-Էջմիածին-Զվարթնոց-Գառնի-Գեղարդ-Սևան-Սևանավանք-Նորատուս-Հաղարծին-Դիլիջան-Երևան

© http://www.ar-tour.am 2015. All Rights Reserved.