Նորություններ

ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ

Սիրելի  արշավականներ: Էքսկուրսիայի ընթացքում Դուք կայցելեք Տաթևի  միջնադարյան վանքը, ուր կհասնեք աշխարհի ամենաերկար շրջադարձելի ճոպանուղիով, որը, 2010 թ-ի հոկտեմբերի 16-ին բացվելով, գրանցվել է Գինեսի ռեկորդների գրքում: Վանքում են գտնվում Սուրբ Աստվածածին, Սուրբ Գրիգոր եկեղեցիները և Սուրբ Պողոս-Պետրոս գլխավոր եկեղեցին, որից բացվում է մուտքը դեպի Սուրբ Գրիգոր Տաթևացու դամբարանը: Եկեղեցու մոտ կտեսնեք հռչակավոր  ճոճվող գավազանը: Վանքի տարածքում է նաև 1-ին դարում Սուրբ Թադևոսի հետ Հայաստան եկած և այստեղ մարտիրոսված Սուրբ Եվարաթեոսի գերեզման-մատուռը: Վերականգնված է միջնադարյան ձիթհանը, որն այցելուներին հնարավորություն է տալիս պատկերացնել, թե ինչպես են դարեր առաջ ձեթ ստացել տարբեր բույսերից: Տաթևի վանքից բացվում է հրաշալի տեսարան դեպի Որոտան գետի կիրճը, որն ամենախորն է մեր երկրում: Այնուհետև մեքենայով կիջնեք << Սատանի կամուրջ>>, որը բնական կամուրջ է և առաջացել է հազարավոր տարիների ընթացքում  հանքային  ջրի` ժայռը ճեղքելու արդյունքում: Այս դրախտայի  անկյունը ևս տեսնելուց հետո ճանապարհ կընկնեք Երևան, սակայն մինչ այդ կտեսնեք Զորաց  քարերը (Քարահունջը), որը համարվում է հնագույն աստղադիտարան, որտեղից հսկայական քարերի վրա արված անցքերից մեր նախնիները դիտել են աստղալից երկինքը և արել ուսումնասիրություններ:

 

ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ 4

ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ4.... ՀՈՒՆԻՍԻ 29-ԻՆ ՈՒՂԵՎՈՐՈՒԹՅՈՒՆ ԴԵՊԻ Սևանավանք - Հաղարծնի վանք և Գոշավանք:Սևան – Դիլիջան երթուղին իր մեջ ներառում է Սևանա լիճն ու Սևանա թերակղզին, որի վրա էլ գտնվում է 9-րդ դարում կառուցված Սևանավանքը: 874 թ.-ին կառուցված այս վանքը վեր է խոյանում նախկինում կղզի, այժմ թերակղզու վերածված բարձունքին և դիտողին է ներկայանում իր երկու եկեղեցիներով: Նրանցից գլխավորում` Սուրբ Առաքելոցում է գտնվում Սևանի հայտնի Ամենափրկիչ խաչքարը, որն իրավամբ կարելի է համարել <<քարի վրա Ավետարան>>: Այս բարձունքից բացվում է հրաշալի տեսարանը Սևանա լճի, որը կոչվում է <<Գեղամա ծով>>, <<Հայաստանի կապույտ մարգարիտ>>: Այն մեկն է աշխարհի ամենաբարձրադիր քաղցրահամ լճերից և այն 3 խոշոր լճերից, որոնք գտնվել են պատմական Հայաստանի տարածքում: Այնուհետև անցնելով Հայաստանի ամենաերկար թունելով ` կհայտնվեք հեքիաթային Դիլիջանում, որը կոչում են <<Հայաստանի Շվեյցարիա>>: Այս վայրի մասին են ասում, որ եթե դրախտում լինեին լեռներ և հանքային ջրեր, դրախտը նման կլիներ Դիլիջանին: Եվ իզուր չէ, որ Գրիգոր Պահլավունին ասում է, որ մարդիկ այստեղ մոռանում են մահվան մասին: Երթուղում ներառված հաջորդ երկու վանքերն են Հաղարծնի վանքը և Գոշավանքը: Այս երկու միջնադարյան վանքերից առաջինը թաքնված է անտառներում, իսկ երկրորդը վեր է խոյանում Գոշ գյուղում, մի գյուղ, որը, ինչպես և վանքը, իր անունն ստացել է ի պատիվ մեծ առակագիր և օրենսդիր Մխիթար Գոշի, ով ապրել և արարել է այս վանքում:

ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ 2

ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ2.... ՀՈՒՆԻՍԻ 29-ԻՆ ՈՒՂԵՎՈՐՈՒԹՅՈՒՆ ԴԵՊԻ Սևանավանք - Հաղարծնի վանք և Գոշավանք:Սևան – Դիլիջան երթուղին իր մեջ ներառում է Սևանա լիճն ու Սևանա թերակղզին, որի վրա էլ գտնվում է 9-րդ դարում կառուցված Սևանավանքը: 874 թ.-ին կառուցված այս վանքը վեր է խոյանում նախկինում կղզի, այժմ թերակղզու վերածված բարձունքին և դիտողին է ներկայանում իր երկու եկեղեցիներով: Նրանցից գլխավորում` Սուրբ Առաքելոցում է գտնվում Սևանի հայտնի Ամենափրկիչ խաչքարը, որն իրավամբ կարելի է համարել <<քարի վրա Ավետարան>>: Այս բարձունքից բացվում է հրաշալի տեսարանը Սևանա լճի, որը կոչվում է <<Գեղամա ծով>>, <<Հայաստանի կապույտ մարգարիտ>>: Այն մեկն է աշխարհի ամենաբարձրադիր քաղցրահամ լճերից և այն 3 խոշոր լճերից, որոնք գտնվել են պատմական Հայաստանի տարածքում: Այնուհետև անցնելով Հայաստանի ամենաերկար թունելով ` կհայտնվեք հեքիաթային Դիլիջանում, որը կոչում են <<Հայաստանի Շվեյցարիա>>: Այս վայրի մասին են ասում, որ եթե դրախտում լինեին լեռներ և հանքային ջրեր, դրախտը նման կլիներ Դիլիջանին: Եվ իզուր չէ, որ Գրիգոր Պահլավունին ասում է, որ մարդիկ այստեղ մոռանում են մահվան մասին: Երթուղում ներառված հաջորդ երկու վանքերն են Հաղարծնի վանքը և Գոշավանքը: Այս երկու միջնադարյան վանքերից առաջինը թաքնված է անտառներում, իսկ երկրորդը վեր է խոյանում Գոշ գյուղում, մի գյուղ, որը, ինչպես և վանքը, իր անունն ստացել է ի պատիվ մեծ առակագիր և օրենսդիր Մխիթար Գոշի, ով ապրել և արարել է այս վանքում:

© http://www.ar-tour.am 2015. All Rights Reserved.