Օգտակար է իմանալ

 Հատուկ ծառայությունների հեռախոսահամարներ  

 Հրշեջ պահպանություն 1 01

 Ոստիկանություն 1 02

 Շտապ բժշկական օգնություն 1 03

 Արագ արձագանքման փրկարար ջոկատ 1 08

 

 

 Պետական տարադրամ

Հայկական դրամական միավորը կոչվում է «Դրամ» (AMD), մանրադրամը` «Լումա» (գրեթե չկա գործածության մեջ): Շրջանառության մեջ են 1000, 5000, 10000, 20000, 50000 և 100000 արժողության թղթադրամներ: Կան նաև 10, 20, 50, 100, 200, 500 արժողության մետաղադրամներ: Խանութներում վաճառքը կատարվում է միայն ՀՀ դրամով:

Երկիր մտնելու համար պահանջվում է մուտքի թույլտվություն (վիզա): Հայաստանը որոշ երկրների հետ ունի երկկողմանի համաձայնագիր` առանց մուտքի թույլտվության երկիր այցելելու համար: Այդ երկրներից են Ռուսաստանը, Վրաստանը, Ուկրաինան, Մոլդովան, Բելառուսը, Ղազախստանը, Ուզբեկստանը, Ղրղզստանը և Տաջիկստանը:  Համաձայն ՀՀ կառավարության 2012թ-ի հոկտեմբերի 4-ի թիվ 1255-Ն որոշման`

Եվրոպական Միության անդամ պետությունների, ինչպես նաեւ Եվրոպական Միության

Շենգենյան դրույթները կիրառող ԵՄ ոչ անդամ պետությունների քաղաքացիները

2013 թվականի հունվարի 10-ից ազատվում են Հայաստանի Հանրապետության մուտքի

վիզայի ձեռքբերման պահանջից: Նշված  քաղաքացիները Հայաստանի Հանրապետության տարածքում կարող են մնալ առավելագույնը 180 օր ժամկետով՝ մեկ տարվա ընթացքում Ավստրիա, Բելգիա, Բուլղարիա, Գերմանիա, Դանիա, Էստոնիա, Իռլանդիա, Իսլանդիա, Իսպանիա, Իտալիա, Լատվիա, Լեհաստան, Լիխտենշտեյն, Լիտվա, Լյուքսեմբուրգ, Կիպրոս, Հունաստան, Հունգարիա, Մալթա, Մեծ Բրիտանիա, Նիդերլանդներ, Նորվեգիա, Շվեդիա, Շվեյցարիա, Չեխիա, Պորտուգալիա, Ռումինիա, Սլովակիա, Սլովենիա, Ֆինլյանդիա, Ֆրանսիա: Այլ երկրների քաղաքացիներին սահմանը հատելու համար անհրաժեշտ է ունենալ արտասահմանյան անձնագիր: Մուտքի թույլտվությունը ձևակերպվում է`

 ա) Հայաստանում գտնվող դեսպանատներում,

բ) օդանավակայանում` ժամանումից հետո,

գ) կայքի միջոցով`

 Տրվում են մուտքի թույլտվության հետևյալ ձևերը.

 ա) տարանցիկ- մինչև 3 օր տևողությամբ,

 բ) զբոսաշրջային- մինչև 21 օր տևողությամբ,

 գ) երկարատև- մինչև 3 ամիս տևողությամբ,

դ) դիվանագիտական- ծառայության (գործուղման) ժամկետով:

 

 

 

 Քաղաքային տեղեկատու 1 07

 Միջքաղաքային տեղեկատու 1 05

 Հանրապետության ընդհանուր տեղեկատու 1 09

 

 Հայաստան 374

 Երևան 10

 

  Կապ

 Տաքսաֆոնները ապահովում են տեղական, միջքաղաքային և միջազգային կապ:

 Զանգի համար պահանջվում է հատուկ քարտ: Քարտերը լինում են 50, 100, 300, 500 միավորներով, վաճառվում են փոստային բաժանմունքներում և թերթի կրպակներում:

 Հայաստանից զանգելու դեպքում պետք է հավաքել 00-երկրի կոդը-քաղաքի կոդը-հեռախոսահամարը:

 Հայաստան զանգելու համար պետք է հավաքել 00-374-քաղաքի կոդը-հեռախոսահամարը:

 Տեղական միջքաղաքային զանգերի համար քաղաքի միջազգային կոդից առաջ հավաքվում է 0:

 Հայաստանի տարածքում գործում է բջջային կապի 3 ցանց`

  • Բիլայն
  • Վիվասել-ՄՏՍ 
  • Օրանժ

 Գործում են հետևյալ բջջային կոդերը. Բիլայն - 91 և 99, Վիվասել-ՄՏՍ - 93, 94, 98 և 77, Օրանժ - 55 և 95: Քաղաքային կամ բջջային կապից բջջային ցանցին միանալու համար հարկավոր է հավաքել 0 և բջջային կոդը, այնուհետև` բաժանորդի համարը: Արտասահմանից Հայաստան զանգելու դեպքում բջջային ցանցին միանալու համար հավաքվում է 00-374, այնուհետև` բջջային կոդը, այնուհետև` բաժանորդի համարը:

 

Կենցաղում օգտագործվող էլեկտրականությունը 220 վոլտ, 50 հերց է, ինչպես գրեթե ողջ Եվրոպայում: Վարդակների ստանդարտը՝ CEE, հիմնականում առանց հողանցման: Տարբեր երկրների ստանդարտների փոխարկիչներ կարելի է գնել Երեւանի գրեթե բոլոր կենցաղայաին սարքավորումներ եւ էլեկտրոնիկա վաճառող խանութներում:

Հայաստանը չունի ելք դեպի ծով: Հայաստան կարելի է հասնել օդանավով՝ վայրէջք կատարելով Զվարթնոց միջազգային օդանավակայանում, որը համարվում է Հարավային Կովկասի լավագույն օդանավակայաներից մեկը, ինչպես նաև ցամաքային տրանսպորտով Իրանից և Վրաստանից: 

Երևանում հուշանվերներ կարելի է գնել այցելելով  Վերնիսաժ:Այնտեղ դուք ձեռք կբերեք նվերներ, հուշանվերներ, զարդեր,  ձեռքի աշխատանքներ փայտից, քարից , արծաթից, կիսաթանկարժեք քարերից : 

© http://www.ar-tour.am 2015. All Rights Reserved.