A&R Tour  տուրիստական ընկերությունը  առաջարկում է հետևյալ ծառայությունները`

 

1. ԷՔՍԿՈՒՐՍԻԱՆԵՐԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒՄ*

 

                      1.1.  Ամենօրյա էքսկուրսիաների կազմակերպում

 

                      1.2   Պատվերով էքսկուրսիաների   կազմակերպում

 

                      1.3   Անհատական փաթեթների ստեղծում Ձեր պատվերով

 

                      1.4. Տոնական փաթեթների ստեղծում

 

2. Տուրիստներին օդանավակայանում դիմավորում, հյուրանոցներում տեղերի ամրագրում, ճանապարում 

 

3. Հանգստի կազմակերպում Հայաստանում

 

4. Հանգստի կազմակերպում  Վրաստանում

 

5. Հանգստի կազմակերպում արտ.երկրներում

 

6. Մեքենաների  տրամադրում

 

7. Ֆուրշեթների կազմակերպում

 

* էքսկուրսիաները   իրականացվում են Հայաստանի եւ Արցախի պատմական, տեսարժան վայրերով`  հայերեն, ռուսերեն,անգլերեն,  գերմաներեն, հնդկերեն և այլ  լեզուների տիրապետող հմուտ էքսկուրսավարների ուղեկցությամբ:  Տրանսպորտային միջոցները բարձրակարգ են, օդափոխիչներով ապահովված   : 

 

Էքսկուրսիային  մասնակցելու համար անհրաժեշտ է 

 

♦ 24 ժամ առաջ ձեռք բերել տոմսեր` վճարելով կայանալիք էքսկուրսիայի ամբողջ գումարը:

♦ Եթե  ձեռք եք բերել տոմս, և հրաժարվում եք  էքսկուրսիայից, ապա պետք է  այդ մասին առնվազն 24 ժամ առաջ տեղյակ պահեք  Կատարողին: Այդ դեպքում կվերադարձվի տոմսի արժեքն ամբողջությամբ: Եթե տոմս ունեցողը հրաժարվում է էքսկուրսիայի մասնակցությունից մինչ էքսկուրսիայի սկսվելը 24 ժամվա ընթացքում, ապա նրան վերադարձվում է տոմսի արժեքի 50%-ը, իսկ էքսկուրսիան սկսվելուց հետո հրաժարվելու դեպքում՝ տոմսի արժեքից որևէ գումար չի վերադարձվում:

♦ Եթե  ձեռք եք բերել տոմս, ապա այն կարելի է փոխարինել մեկ այլ տոմսով՝ (վերջինիս առկայության դեպքում) այդ մասին առնվազն 24 ժամ առաջ տեղյակ պահելով Կատարողին: Հակառակ դեպքում տոմսերի փոխարինումը իրականացվում է (առկայության դեպքում) վերադարձված տոմսի համար 20% տուգանք կիրառելով:

♦ Անբարենպաստ եղանակային  պայմանների կամ անկանխատեսելի իրավիճակների դեպքում, անվտանգության նկատառումներից ելնելով, Կատարողն իրավունք ունի փոխել, կրճատել կամ չեղյալ համարել էքսկուրսիան:

 

Եթե  էքսկուրսիային մասնակցում եք խմբերով, ապա

 

 

♦ Պայմանագիրը Պատվիրատուի  և Կատարողի միջև  երկկողմ  հաստատումից հետո, Պատվիրատուն պարտավորվում է կատարել կանխավճար 35%-ի չափով:

♦ Խմբի ժամանումից 3 ամիս առաջ   կատարվում է կանխավճար` ծրագրի ընդհանուր գումարի 35%-ի չափով: Վերջնավճարը (ընդհանուր գումարի 65%) պետք է կատարվի խմբի ժամանումից հետո`  մինչ  ծրագրի իրականացումը:

♦ Եթե  հրաժարվում եք  պատվերից, ապա  այդ  մասին պետք է տեղեկացնել գրավոր` ֆաքսի կամ էլեկտրոնային նամակի միջոցով: Եթե այդ մասին տեղեկացվել է խմբի ժամանումից 30 կամ ավելի օր առաջ, ապա կանխավճարն ամբողջովին ենթակա է վերադարձման: Հակառակ դեպքում կանխավճարը չի վերադարձվում:

♦ Խմբի ժամանումից 30 օր առաջ պետք է ներկայացնել մասնակիցների վերջնական ցուցակը , որից հետո ցանկացած մասնակից ծրագրից հրաժարվելու դեպքում պետք է վճարի տուգանք` ըստ իր վերջնավճարի.
     ժամանումից 30 - 21 օր առաջ - ծրագրի գնի 35%
    ժամանումից 20 - 8 օր առաջ - ծրագրի գնի 50%
    ժամանումից 7 կամ պակաս օր առաջ - ծրագրի գնի 70%

Ֆորս-մաժոր

Կողմերն ազատվում են պատասխանատվությունից, եթե պարտավորությունները չեն կատարվել անհաղթահարելի ուժի ազդեցության հետեւանքով (երկրաշարժ, ջրհեղեղ, պատերազմ եւ այլն):

© http://www.ar-tour.am 2015. All Rights Reserved.